Լա Ֆրիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային միջոցառում Ֆրիշի սանդղավանդների վրա

Լա Ֆրիշ (ֆր.՝ La Friche de la Belle de Mai կամ La Friche), ֆրանսիական Մարսել քաղաքի Սեն-Շառլ կայարանի մոտ գտնվող մշակութային համալիր։ Նախկինում այստեղ գործել է ծխախոտի ֆաբրիկա, որը 1990 թվականին վերակառուցման է ենթարկվել և վերափոխվել մշակութային մեծ , ընդգրկուն կենտրոնի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիշի գլխավոր մուտքը

Ֆրիշը ներառում է վաթսունից ավել մշակութային տարաբնույթ կառույցներ՝ թատրոն, պար, երգ-երաժշտություն, ժամանակակից արվեստ, ռադիո և այլն։ Նրա հարկի տակ հյուրընկալվել են միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետներ[1]։ Ունի համերգային երկու դահլիճ. Le cabaret aleatoire-ը՝ 900 տեղով և La cartonnerie-ն՝ 1200 տեղով։ Մշակութային այս համալիրում նաև ներկայացումներ են բեմադրվում, այստեղից ռադիոհաղորդումներ են տրվում։ Մի շարք անգամներ Ֆրիշում են անցկացվել էլեկտրոնային և քաղաքային երաժշտության Մարսատակ անվանումը կրող փառատոնները։

Ֆրիշն ունի նաև ռեստորան, մակապարտեզ, երեխաների խաղահրապարակ, գրադարան, տեղական պարենամթերքի շուկա, չմուշկների ու դահուկների խանութ, սահադաշտ, ընտանեկան և համայնքային պարտեզ-զբոսայգիներ, երկու նորակառույց թատրոն։ 2014 թվականին այստեղ բացվել է արհեստագործական արտադրանքի միջերկրածովյան ինստիտուտ-ցուցահանդեսը։

2013 թվականին Մարսելը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հայտարարվելու կապակցությամբ շահագործման է հանձնվել համայնապատկերային աշտարակը, չորս հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ցուցադրման տարածքներ, որոնք տրամադրվել են ժամանակակից արվեստի արժեքավոր նմուշների ցուցադրությանը[2]։ Այդ նույն ժամանակամիջոցում «Les Magazins» շենքի 7.500 քառակուսի մետր տարածք նորացվել և հատկացվել է արվեստանոցների ու գրասենյակների։

Շենքի տանիքին ստեղծվել է շուրջ յոթ հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մի ընդարձակ սանդղավանդակ, որտեղ կանոնավոր կերպով համերգներ ու այլ միջոցառումներ են կազմակերպվում, այդ թվում՝ նաև dj-ների մասնակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  2. http://www.artmediaagency.com/en/59387/ici-ailleurs-at-la-friche-de-la-belle-de-mai-mp2013/(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ֆրիշ» հոդվածին։