Լա Պալմայի ամրոց
Տեսակ | հուշարձան և դղյակ |
---|---|
Տեղագրություն | 43°27′45″ հս․ լ. 08°16′27″ ամ. ե.HGЯO Մուգարդոս |
Հասցե | Գալիսա |
Վարչական միավոր | Լա Կորունյա նահանգ և Մուգարդոս[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 1597 թվական |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
![]() | |
![]() | |
Castle of Palma Վիքիպահեստում |
Լա Պալմայի ամրոց (իսպ.՝ Castillo de La Palma), միջնադարյան ամրոց, որը գտնվում է Իսպանիայի Գալիսայի ինքնավար համայնքի (Լա Կորունյա) Ֆեռռոլ գավառի Մուգարդոս բնակավայրի մոտ:
1994 թվականի հոկտեմբերի 19-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Լա Պալմայի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008856 գրանցման համարի տակ[2]:
Խոսվում է այն մասին, որ ամրոցի շինարարությունը սկսվել է 16-րդ դարի վերջում՝ 1597 թվականին: Այն գտնվում է փոքրիկ ծովածոցի ափին՝ Ֆառռոլ գավառի մոտ, Սան Ֆելիպե ամրոցի (իսպ.՝ Castillo de San Felipe (Ferrol)) դիմաց:
Ամրոցը լավ սպառազինված չի եղել և նրա դերը կայացել է ծովում տիրող իրավիճակի հսկումը: Նրանից քիչ հեռու գտնվում է Սան Մարտին ամրոցը (իսպ.՝ Castillo de San Martín), որի ավերակները ներկայումս շատ քիչ են պահպանվել[3]:
Վերջին անգամ ամրոցը օգտագործվել է, որպես ռազմական բանտ: Այնտեղ բանտարկյալների թվում է եղել քաղաքացիական գվարդիայի էքս փոխգնդապետ Անտոնիո Տեխերոն, որը 1981 թվականի փետրվարի 23-ին եղել է հեղափոխության գլխավոր կազմակերպիչներից մեկը:
21-րդ դարի սկզբին ամրոցը գնվել է հյուրանոցային ցանցերից մեկի կողմից և շուտով վերականգման և ձևափոխումից հետո կդառնա նրա մաս:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լա Պալմայի ամրոց Վիքիպահեստում |
---|
- http://www.minube.net/place/la-palma-castle--a66867
- http://www.lavozdegalicia.es/noticia/ferrol/mugardos/2015/07/25/castillo-palma-abrira-visitas-publicas-agosto/0003_201507F25C1992.htm