Jump to content

Լաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լաֆիա
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ՀամայնքՆասարավա նահանգ
Հիմնադրված է17 թ.
ԲԾՄ205 մետր
Բնակչություն330 712 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ47
Փոստային դասիչ950101 - 950108
Լաֆիա (Նիգերիա)##
Լաֆիա (Նիգերիա)

Լաֆիա, քաղաք Նիգերիայի կենտրոնական հյուսիսում։ Այն Նասարավա նահանգի մայրաքաղաքն է և ունի 330,712 բնակիչ՝ 2006 թվականի մարդահամարի արդյունքներով։ Այն Նասարավա նահանգի ամենամեծ քաղաքն է։

Լաֆիան, ինչպես նաև Լաֆիան Բերի-Բերի, Նասարավա նահանգի մայրաքաղաքն է, կենտրոնական Նիգերիան։ Այն հիմնադրվել է Մուհամմադու Դունամայի կողմից՝ 17-րդ դարում, Կորո (Միգիլի) գյուղի կողքին։ Բնիկ կորոնացիները տեղափոխվել են ավելի հյուսիս՝ Ագյարագու, Անիս և այլն։ 19-րդ դարավերջին Լաֆիան դարձել է տեղական հայտնի և կարևոր մայրաքաղաք։ Մոհամման Ագվայի ղեկավարության ժամանակ Լաֆիայի մարկետը դարձել է Բենյու Վոլլի ամենակարևոր կետը, և մի առևտրային ուղի է բացվել դեպի Լոկո (90 կիլոմետր հարավ-արևմուտք), Բենյու գետի նավահանգստում։ 1903 թվականին Բրիտանիան, որը ղեկավարում էր Հյուսիսային Նիգերիան ճանաչել է Մուսա Չեֆի արքայությունը Լաֆիայում։ Արքայությունը կազմում էր Բենյու նահագնի Լաֆիա դիվիզիայի մեծ մասը։ 1967 թվականին քաղաքը դարձել է Բենյու-Փլաթի նահանգի մի մաս, իսկ 1976 թվականին այն հատկացվել է Փլաթի նահանգին։ Լաֆիան բնակեցված է եգգոներով, ալագաներով, կանուրիներով, ահոներով և կորոներով։ Այն ունի նաև մեծ թվով այլ բնակելի ցեղեր։Դա պայմանավորված է բնիկների հյուրընկալությամբ։

Ժամանակակից Լաֆիան բացի ադմինիստրատիվ և կրթական կենտրոն լինելուց նաև քունջութի սերմերի, սոյայի հավաքման կենտրոն է, ինչպես նաև առևտրային կենտրոն է յամերի, կորեկի և բամբակի համար։ Գյուղատնտեսությունից բացի տեղացիների սիրելի զբաղմունքն է բամբակի մշակումը։ Անասնապահությունը նույնպես շատ տարածված է, հատկապես Ֆուլանի գովիվների շրջանում։ Կանուրիի Արի և Դալլահ Դունաման Լաֆիայի Եմիրության երկու կայսերական ընտանիքներն են։ Ներկայիս կայսրն է Սիդի Բեգը, Դալլահ Դունամա թագավորական ընտանիքից։ Նա ամենաերկար կառավարող կայսրն է Մուստաֆա Ագվայից հետո[1][2][3]։

Համալսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆիայում է գտնվում Լաֆիայի Դաշնային Համալսարանը, Նասարավայի Նահանգային Համալսարանի Լաֆիայի Գյուղատնտեսական ֆակուլտետը, Իզա Մուստաֆա Առաջինի Պոլիտեխնիկականը, Բուժքույրական և Մանկաբարձական դպրոցը, Լաֆիայի Գյուղատնտեսական քոլեջը և Նիգերիայի Ազգային համալսարանի ուսումնական կենտրոնը։ Այն ունի նաև մեծ թվով տարրական և միջնակարգ դպրոցներ։ Սբ․ Ուիլիամսի տաճարը, որը գտնվում է Ջոս փողոցի վրա, Լաֆիայի թեմի նստավայրն է։ Չնայած այն դեռ կառուցման փուլում է, այն հրաշալի տեղում է։ Այն գտնվում է Հարկուրտի նավահանգստի բեռնատար երկաթուղում և Մարկուրդի և Ջոսի հիմնական մայրուղու միջև։ Մարդահամարի արդյունքներով Լաֆիայի տեղաբնիկների թիվը գնահատվում է 330,712։

Լաֆիան Նասարավա Յունայթեդի վայրն է, ֆուտբոլային թիմ, որի մարզադաշտն է Լաֆիա Թաունշիփը։

Լաֆիան սպասարկվում է Հարկուրտի նավահանգստից եկող հիմնական նեղ երկաթուղով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. .. (2019 թ․ հունվարի 17). «Isah Mustapha Agwai 1 [1935-2019]». Daily Trust (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  2. «StackPath». leadership.ng. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  3. Published. «Emir of Lafia buried amid tears». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաֆիա» հոդվածին։