Լարի Զարյան
Լարի Զարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1937, հոկտեմբերի 20 |
Ծննդավայր | Հայաստան |
Մահացել է | 2011, հոկտեմբերի 11 |
Մահվան վայր | Գլենդել, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկահայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատանք | պետական գործիչ |
Երեխաներ | Գրեգորի, Լորենս, Վինսենթ Զարյաններ |
![]() |
Լարի Զարյան (անգլ.՝ Larry Zarian, հոկտեմբերի 20, 1937, Հայաստան - հոկտեմբերի 13, 2011, Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարի Զարյանը ծնվել է 1937 թվականին Հայաստանում։ 14 տարեկանում մոր՝ Թամարա Տասալյանի և քրոջ՝ Ռիմա Եղիազարյանի հետ գաղթել է Միացյալ նահանգներ։ Սովորել է Գլենդելի համայնքային քոլեջում, Կալիֆոռնիայի համալսարանում։ Զարյանն առաջին հայն է, ով ընդգրկվել է Գլենդելի քաղաքային խորհրդում։ 1983, 1991, 1994 և 1998 թվականներին ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում։ Բազմամյա գործունեության համար նրան անվանել են «ազգային քաղաքապետ»։ Զարյանը եղել է Լոս Անջելես նահանգի ուղևորատար տրանսպորտային կառավարման ղեկավարը։ Հետագայում Գլենդելի իշխանությունը քաղաքի տրանսպորտային կենտրոնը կոչվել է նրա անունով[1]։ Կյանքի վերջին տարիներին Գլենդելի «ազգային քաղաքապետը» աշխատել է հեռուստատեսությունում՝ հայկական AMGA հեռուստաընկերության եթերում վարելով քաղաքական հաղորդում, 2000 թվականին հիմնել է "The Larry Zarian Forum" հեռուստահաղորդումը[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գլենդելում տրանսպորտային կենտրոնը կոչվել է Լարի Զարյանի անունով
- ↑ Գլենդելի նախկին քաղաքապետը մահացել է 73 տարեկանում
- ↑ «Գլենդելում Լարի Զարյանի անվամբ կենտրոն է վերանվանվել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.