Լարիսա Գերշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լարիսա Գերշտեյն
Лариса Герштейн
לריסה גרשטיין
Larisa Gersgtein.jpg
Ծնվել է օգոստոսի 20, 1951(1951-08-20) (67 տարեկան)
Ծննդավայր Ղրղզստան
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
Կրթություն Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և ակտիվիստ
Քաղաքական կուսակցություն Իսրայելի մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության կոմիտե և Մեր տունը Իսրայելն է
Larisa Gershtein Վիքիպահեստում

Լարիսա Իոսիֆի Գերշտեյն (եբր.՝ לריסה גרשטיין‎, ռուս.՝ Лариса Иосифовна Герштейн[1]), (օգոստոսի 20, 1951(1951-08-20), Ղրղզստան[2]), Իսրայելի քաղաքական և հասարակական գործիչ, ԱՊՀ-ից Իսրայել ներգաղթածների ակտիվիստ, երգչուհի, Բուլատ Օկուջավայի երգերի կատարող Իսրայելում։ Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետ։ Իսրայելում Բուլատ Օկուջավայի հիմնադրամի հիմնադիրը։ Իսրայելի մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության կոմիտեի քարտուղարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Լարիսա Գերշտեյնի մոր ընտանիքը Արևմտյան Ուկրաինայից աքսորվել է Կիրգիզական ԽՍՀ։ Հայրը կինոռեժիսոր է եղել, մայրը բժշկուհի։ 1952 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆրունզե (այժմ՝ Բիշքեկ), իսկ 1961 թվականին Լենինգրադ։

Լարիսան ավարտել է Գերցենի անվան Լենինգարադի պետական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան)։ 1957 թվականին ծնողների հետ արտագաղթել է Իսրայել [3]։ Որոշ ժամանակ աշխատել է Հայֆայի Տեխնիոնում, մասնագիտացել օրգանական քիմիայի ասպարեզում։ 1990 թվականին ամուսնացել է Էդուարդ Կուզնեցովի հետ։ Ամուսնու հետ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում։

Եղել է Երուսաղեմի քաղաքապետի տեղակալը[4]։ Ձախ քաղաքական հայացքների տեր է։ Դեմ է որևէ փոխզիջման արաբաիսրայելական առճակատման հարցում։

1980-ական թվականներից հանդես է գալիս Բուլատ Օկուջավայի երգերի կատարումներով[5]։ Երգում է ռուսերեն և եբրայերեն, թարգմանում է հեղինակ կատարողների երգեր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]