Jump to content

Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան
Latvijas Lauksaimniecības universitāte
ՏեսակՀասարակական
Միջազգային անվանումLatvia University of Life Sciences and Technologies
Հիմնադրված էդեկտեմբերի 23, 1938
ՌեկտորԻրինա Պիլվերե
Ուսանողներ4778 (2013)
Ընդհանուր անձնակազմ778 (2013)
Դոկտորներ186 (2013)[1]
Պրոֆեսորներ354 (2013)
ԱնդամակցությունORCID[2] և Challenge EU?
Երկիր Լատվիա
Կայքllu.lv(լատիշերեն)
 Latvia University of Life Sciences and Technologies Վիքիպահեստում
Ելգավայի պալատ

Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան (մինչև 2018 թվականի մարտի 6-ը՝ Լատվիայի գյուղատնտեսական համալսարան, լատիշ.`Latvijas Lauksaimniecības universitāte; LLU)[3], բարձրագույն կրթական հասատատություն Ելգավայում (Լատվիա

1939 թվականին գյուղատնտեսության ֆակուլտետը առանձնացել է Ռիգայի տեխնիկական համալսարանից և դարձել Ելգավայի գյուղատնտեսության ակադեմիա[4], որը տեղակայվել է Ելգավայի պալատում[5]։ 1944 թվականին, ամրոցի ավերումից հետո, բուհը տեղափոխվել է Ռիգա։ 1961 թվականին ակադեմիան տեղափոխվել է Ելգավայի վերակառուցված պալատ, որտեղ տեղակայված է մինչ օրս։ 1991 թվականին Լատվիայի գյուղատնտեսության ակադեմիան դարձել է համալսարան[3]։ 2018 թվականի մարտի 6-ին անվանափոխվել է Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան[3]։

Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանը իր պատմության ընթացքում ունեցել է 16 ռեկտոր։

  • Պավիլս Կվելդե (1939-1940, 1941-1944)
  • Պաուլ Գալենիեկս (1940-1941)
  • Յանիս Օստոբ (1941)
  • Մաքսիս Էգլիտիս (1944)
  • Յան Պեյվե (1944-1950)
  • Ամալիա Ցեկուլինա (1950-1954)
  • Յանիս Վանագս (1954-1961)
  • Պավիլս Զարինշ (1961-1966)
  • Օլգերտս Օզոլս (1966-1976)
  • Կազմիր Շպոգիս (1976-1980)
  • Վիկտոր Տիմոֆեև (1980-1986)
  • Իմանտս Գրոնսկիս (1986-1992)
  • Վոլդեմարս Ստրիկիս (1992-2002)
  • Պետերիս Բուշմանիս (2002-2004)
  • Յուրիս Սկյուանս (2004-2014)
  • Իրինա Պիլվերե (2014-այժմ)

Համալսարանը այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ներկայացնում է տարբեր մակարդակի կրթություն․

  • Հիմնական կրթություն
    • Բակալավրիատ
    • 1-ին մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
    • 2-րդ մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
  • Մագիստրատուրա
  • Դոկտորանտուրա

Համալսարանը ներկայացնում է 75 կրթական ծրագիր 9 ֆակուլտետներում[6]

  • Գյուղատնտեսության ֆակուլտետ
  • Անասնաբուժության ֆակուլտետ
  • Տեխնիկական ֆակուլտետ
  • Գյուղական ճարտարապետության ֆակուլտետ
  • Պարենային տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Տնտեսության ֆակուլտետ
  • Տնտեսական գիտությունների ֆակուլտետ
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Doktoranti. Latvijas Lauksaimniecības universitāte
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. 1 2 3 «Latvia University of Agriculture changes its name to Latvia University of Life Sciences and Technologies». Latvia University of Life Sciences and Technologies. 2018 թ․ մայիսի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  4. United Nations Economic Commission for Europe (2002). Latvia: Towards a Knowledge-Based Economy. United Nations. էջ 23. ISBN 92-1-116822-8.
  5. «The Jelgava palace throughout the centuries». Latvia University of Life Sciences and Technologies. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  6. Latvian University of Life Sciences and Technologies: Structure

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան» հոդվածին։

Կատեգորիա:Լատվիայի համալսարաններ Կատեգորիա:1938 հիմնադրումներ