Լատվիայի ազգային բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Լատվիայի ազգային բուսաբանական այգի
Strom poblíž Salaspilsu.jpg
Տեսակբուսաբանական այգի և Protected dendrological plantation in Latvia?
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
ՎարչատարածքՍալասպիլսի շրջան
Հիմնվել է1956
Մակերես129 հեկտար
Լատվիայի ազգային բուսաբանական այգիը գտնվում է Լատվիաում
Լատվիայի ազգային բուսաբանական այգի

Լատվիայի ազգային բուսաբանական այգի (լատիշ․՝ Nacionālais botāniskais dārzs), բուսաբանական այգի Սալասփիլսում, Լատվիա։ Բալթյան երկրների ամենամեծ բուսաբանական այգիներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս հաստատությունը կառուցվել է 1956 թվականին, սակայն դրա պատմությունը հասնում է մինչև 1836 թվական, երբ Քրիստիան Վիլհելմ Շոխը կոմերցիոն ծլարան է հիմնել, որը հետագայում տեղափոխվել է Սալասփիլս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ այն Բալթյան երկրների խոշորագույն ծլարանն էր։ 1944 թվականին այն դարձել է պետական փորձարարական այգի և 1956 թվականին դարձել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգին։ 1992 թվականին Լատվիայի անկախության վերահաստատումից հետո այն դարձել է Լատվիայի ազգային բուսաբանական այգին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի ազգային բուսաբանական այգին ունի հետևյալ հիմնական նպատակները. հայտնագործություններ անել բուսաբանության և դեկորատիվ այգեգործության ոլորտում, հավաքել և ներկայացնել բույսեր, հետազոտություններ անել գենետիկայի վերաբերյալ, ինչպես նաև` ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները[1]։ Այն Բալթյան երկրների խոշորագույն բուսաբանական այգիներից է և զբաղեցնում է գրեթե 130 հա հողատարածք[1][2]։ Այգում կան ավելի քան 14.000 տաքսոն բույս, որոնց մեջ մտնում են ավելի քան 5.000 ծառեր և գրեթե 1400 տնային բույսեր[2][3]։ Բացի իր գիտական նշանակությունը, Ազգային բուսաբանական այգին հայտնի է նաև որպես զբոսայգի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «History»։ National Botanic Garden of Latvia։ Վերցված է փետրվարի 16, 2017 
  2. 2,0 2,1 «National Botanic Garden of Latvia»։ Botanic Gardens Conservation International 
  3. 3,0 3,1 «WELCOME TO NATIONAL BOTANIC GARDEN»։ National Botanic Garden of Latvia։ Վերցված է փետրվարի 16, 2017