Լատվէներգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվէներգո
Տեսակբիզնես ձեռնարկություն և իրավաբանական անձ
Հիմնադրված է1958
ՎայրՌիգա, Լատվիա[1]
Երկիր Լատվիա[1]
Հասույթ878 մլն € (2018)[2]
Աշխատողների թիվ3617 մարդ (2018)[2]
Դուստր ընկերություններSadales tīkls?, Q67199601?, Elektrum Eesti?, Elektrum Lietuva? և Q67200030?
ՍեփականատերԼատվիա
Կայքlatvenergo.lv

Լատվէներգո (լատիշ․՝ Latvenergo), Լատվիայի պետական էներգետիկ ընկերություն, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգետիայի մոտ 70 տոկոսը[3]։ Այն հանդիսանում է ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ հանրապետության բնակիչների էլեկտրաէներգիայի մատակարարը։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1958 թվականին Լատվիայի ԽՍՀ-ում։

Լատվէներգոյի կառուցվածքը ներառում է`

  • Չորս հիդրոէլեկտրակայաններ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 1,537.4 ՄՎտ[4]։
    • Այվիեկստի հէկ,
    • Կեգումի հէկ,
    • Պլյավինյան հէկ,
    • Ռիգայի հէկ։
  • երկու ՋԷԿ` 474 ՄՎտ ընդհանուր էլեկտրական հզորությամբ և 1,525 ՄՎտ ջերմային հզորությամբ։
    • Ռիգայի ջէկ-1,
    • Ռիգայի ջէկ-2։
  • հողմաէլեկտրակայան Այնաժի քաղաքի մոտակայքում 1,2 ՄՎտ սահմանված հզորությամբ։

Լատվէներգո ընկերությունը հանդիսանում է էլեկտրաէներգիայի մատակարարման «Sadales tīkls» ձեռնարկության մայր ընկերությունը և «Latvijas elektriskie tīkli» գազատար համակարգի սեփականատերը, իսկ բաշխման համակարգը կառավարվում է Լատվէներգո ընկերության նախկին դուստր ձեռնարկություն «Augstsprieguma tīkls»-ի օգնությամբ։

Լատվէներգո ընկերությունը նաև «Liepājas enerasija» ընկերության համասեփականատերն է, որն ունի 12 ՄՎտ սահմանված հզորություն և 427 ՄՎտ ջերմային հզորություն։

1979-1987 թվականներին Լատվէներգո ընկերությունը մասնակցել է Դաուգավպիլսի հէկ-ի կառուցմանը։ Այս ծրագիրը ներկայումս դադարեցվել է. ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Լատվէներգո ընկերությունը չի վերադառնա այս հէկ-ի կառուցման գաղափարին, քանի որ այս դեպքում վնասվում է Բելառուսի տարածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://search.gleif.org/#/search/fulltextFilterId=LEIREC_FULLTEXT&simpleFilters%5Bentity.addresses.country%5D=LVGLEIF.
  2. 2,0 2,1 https://www.coface.cz/content/download/186543/3096111/file/CER-CZ-CEE_Top_500_2019_booklet.zipCompagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur, 2019.
  3. Latvenergo Archived 2016-04-04 at the Wayback Machine.(ռուս.)
  4. «{title}»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-10-ին։ Վերցված է 2017-06-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]