Լայնապոչ եղեգնաթռչնակ
| Լայնապոչ եղեգնաթռչնակ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Cettia cetti (Temminck, 1820) |
||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||
|

Լայնապոչ եղեգնաթռչնակ (լատիներեն՝ Cetta cetti), շահրիկների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 15-19 սմ, կենդանի զանգվածը՝ 15-17 գ։ Պոչը լայն է, կլորավուն։ Մարմինը վերևից միատարր մուգ շիկակարմիր-դարչնագույն է, ներքևից՝ միատարր մոխրագույն–սպիտակ, հոնքը՝ խամրած սպիտակ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց թաքնված թռչուն է, թաքնվում է խիտ սաղարթի ստորին մասում։ Բնակվում է ճահճուտներում, մինչև ենթալպյան գոտի տարածվող խիտ թփուտներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանային վերադարձը՝ ապրիլի առաջին օրերին։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, որն ուղեկցվում է արուի զրնգուն, հեռուն տարածվող երգով, այն ընդհատ նոտաներով կանչ է հիշեցնում։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 12 սմ)՝ տերևներով լավ քողարկված։ Բնադրում է գետնին մոտ։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դնում է 18 մմ տրամագծով, կարմրավուն 4-5 ձու։ Հունիսից օգոստոս հայտնվում են երիտասարդ թռչունների ընտանեկան խմբեր, որոնք կերակրվում են հասունների հսկողությամբ։ Կրկնակի բազմացման դեպքում բներում նորելուկ ձագեր են նկատվում օգոստոսի առաջին օրերին։
Չու
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած թաքնված լինելուն՝ աշնանային չուի ընթացքում (մինչև սեպտեմբերի վերջին օրերը) հայտնվում են բաց տարածություններում՝ ջրերից ոչ հեռու։ Տարիների ընթացքում թվաքանակի կտրուկ անկումներ ու վերելքներ են նկատվում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնապոչ եղեգնաթռչնակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնապոչ եղեգնաթռչնակ» հոդվածին։ |
| ||||||
