Լայմով կարկանդակ
![]() Լայմով կարկանդակի բաղադրիչները | |
Ենթատեսակ | քաղցր կարկանդակ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Լայմով կարկանդակ (անգլ.՝ Key lime pie), ամերիկյան աղանդեր, որը պատրաստվում է խմորե զամբյուղի մեջ՝ լայմի հյութից, ձվի դեղնուցից և խտացրած կաթից։ Դասական կարկանդակը պատրաստվում է մեքսիկական փոքր լայմից, որը թթու է՝ ի տարբերություն ավելի մեծ, բայց ավելի քիչ հյութալի տահիտյան (պարսկական) լայմի[1]։ Լայմով կարկանդակը Ֆլորիդա նահանգի ամենահայտնի կարկանդակն է[2]։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորիդա նահանգում գտնվող Ֆլորիդա Քեյսը (անգլ.՝ Florida Keys) ԱՄՆ-ի հարավարևելյան ափին գտնվող կղզեխումբ է, որի անունով է կոչվում այնտեղ աճող լայմի տեսակներից մեկը (անգլ.՝ Key lime), որով էլ իր հերթին անվանվել է անգլ.՝ Key lime pie կարկանդակը։ Այս տարածքում լայմով կարկանդակ կարելի է համտեսել գրեթե ցանկացած սրճարանում[2]։
Լայմով կարկանդակի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայմով կարկանդակը հայտնի է եղել Քի Ուեսթում (անգլ.՝ Key West) դեռ 19-րդ դարի վերջից։
Ճշգրիտ ծագումը հայտնի չէ, բայց բաղադրատոմսի առաջին պաշտոնական հիշատակումը արել է նավի վերանորոգման մագնատ և Քի Ուեսթի առաջին միլիոնատեր Վիլյամ Քարրիին (անգլ.՝ William Curry): Վիլյամ Քարրիի խոհարարը, որը հայտնի է եղել որպես «մորաքույր Սալլի», նրա համար տորթ է պատրաստել, որի մասին էլ գրել է Քարրին։ Ամենայն հավանականությամբ, Սալլին պարզապես հարմարեցրել է սպունգներ որսացող տեղի բնակիչների բաղադրատոմսը։ Սպունգների որսացող ձկնորսները բազում օրեր անցկացնում էին ծովում` իրենց նավակների վրա, սնունդը պահվում էր նավի վրա, և քանի որ այդ ժամանակներում նավակների վրա սառնարաններ չկային, ընտրվում էին ուշ փչացող ապրանքներ` պահածոյացված կաթ, լայմ և ձու։ Քանի որ ձկնորսները նաև ջեռոցներ չունեին ծովում, այդ իսկ պատճառով լայմով կարկանդակի բնօրինակ բաղադրատոմսը չի պահանջում կրակի վրա պատրաստում, այլ իրենից ներկայացնում է լայմի, կաթի և ձվի պարզ խառնուրդ[3][4]։
Պատրաստում և տեսականի[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասական լայմով կարկանդակը պատրաստվում է խտացրած կաթով, քանի որ Ֆլորիդա Քեյսում թարմ կաթ հազվադեպ կարելի էր գտնել` նախքան կաթի վերամշակման և առաքման ժամանակակից մեթոդների առաջացումը[5]։
Լայմով կարկանդակի ներկայումս հանրաճանաչ տեսակներից մեկը՝ Լայմով սառեցված կարկանդակը (անգլ.՝ frozen Key lime pie), ավելի ուշ հորինել է Ֆերն Բատերսը (1892-1975)։
Օրինագիծ՝ ի պաշտպանություն հեղինակային իրավունքների[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին Ֆլորիդա նահանգում առաջարկվել է օրինագիծ։ Ըստ այդ օրինագծի առաջարկվել է 100 դոլար տուգանք գանձվել լայմով կարկանդակի այն գովազդից, որը ներկայացնում է ոչ մեքսիկական լայմով (անգլ.՝ Citrus aurantiifolia) պատրաստված լայմով կարկանդակ։ Սակայն օրինագիծը չի ընդունվել[5]։
2006 թվականին Ներկայացուցիչների պալատը և Ֆլորիդայի Սենատը ընդունել են օրենք, որը հաստատել է լայմով կարկանդակը` որպես «Ֆլորիդայի պաշտոնական կարկանդակ»[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Tahiti lime»
- ↑ 2,0 2,1 Key Lime Pie History
- ↑ Stella Parks. BraveTart: Iconic American Desserts, 2017, 0393634272, p. 171-173
- ↑ Floridians Furious at Cookbook Author for Questioning Key Lime Pie Origin
- ↑ 5,0 5,1 Key lime pie
- ↑ Key lime pie | Legislation
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լայմով կարկանդակ կատեգորիայում։ |
|