Լազարյանների հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազարյանների հուշարձան-կոթող
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության շենքը, որի առջև լավ երևում է Լազարյանների հուշարձան-կոթողը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և կոթող
Ստեղծում1822
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲասմաննի շրջան
Շինության ձևՀուշարձան-կոթող
ՆյութԹուջ և մարմար
Մասն էԼազարյան ճեմարան
Ներկա վիճակԿանգուն
 Lazarev Institute Վիքիպահեստում

Լազարյանների հուշարձան-կոթող (ռուս.՝ Памятник-обелиск Лазаревым), Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի՝ ըստ կառուցման ժամանակի առաջին հուշարձաններից մեկը, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Տեղադրվել է 1822 թվականի դեկտեմբերի 12-ին Հայկական Լազարյան ուսումնարանի բակում, որը հիմնադրվել և գոյություն է ունեցել բարերար Լազարյանների միջոցներով։ Ուսումնարանը հետագայում պատմության մեջ մտավ որպես Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ և փակվեց խորհրդային տարիներին։ Այժմ ինստիտուտի շենքում գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը, իսկ կոթողը, որը դեռևս Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ տեղափոխվել էր գլխավոր մուտքի մոտ, կանգնած է շենքի դիմաց՝ թուջե ցանկապատի հետևում, և նրան մոտենալու անմիջական հնարավորություն չկա։ Ստեղծվելով որպես քանդակ մասնավոր կալվածքի բակում՝ կոթողը գոյության ընթացքում փոխեց կարգավիճակը, տեղափոխվեց հասարակական տարածք և չի ոնչացվել խորհրդային իշխանության տարիներին։

Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 7733589009)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթողը թուջե է, ավանդական ձևի, աստիճանաձև հիմքի վրա, հատած, պսակված գնդով։ Կոթողի չորս կողմերում մարմարե խորաքանդակային դիմանկարներ են, իսկ պատվանդանի չորս կողմերում մարմարե տախտակներ են՝ Ալեքսեյ Մերզլյակովի հեղինակած ձոներով։

Առջևից՝

Իսկական պետական խորհրդական
և կոմանդոր Հովհաննես Աղազարի Լազարյանին, 
ինստիտուտի հիմնադրին։

Մյուս կողմում՝

Հիմնադրի կամքը կատարող Հովակիմ Աղազարի Լազարյանին, 
բարերարին և ինստիտուտի հոգաբարձուին։

Երրորդ կողմում՝

Աննա Սերգեյի Լազարյանին, Հովակիմ Աղազարիի կնոջը, 
որն ինստիտուտի օգտին է զոհաբերել զգալի կապիտալ։
Հուսարական գնդի լեյբ-գվարդիայի փոխռոտմիստր և 
ասպետ Արտեմ Հովակիմի Լազարյանին, 
որն ինստիտուտի օգտին է զոհաբերել զգալի կապիտալ։

Չորրորդ տախտակի տեքստը կապված է ուսումնարանի պատմության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кукина Е. М. Кожевников Р. Ф. Рукотворная память Москвы. Москва, Московский рабочий, 1997 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]