Լաբիաու դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Լաբիաու դղյակ
Полесск, замок Лабиау.jpg
Տեսակդղյակ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Վարչական միավորՊավլովո և Պոլեսկ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
Կառուցված1258
Կոորդինատներ: 54°51′44.265600100002″ հս․ լ. 21°6′55.508400099997″ ավ. ե. / 54.86229600002777573° հս․. լ. 21.11541900002777794° ավ. ե. / 54.86229600002777573; 21.11541900002777794
Labiau Castle Վիքիպահեստում

Լաբիաու դղյակ, Պոլեսկում գտնվող Տևտոնական միաբանության դղյակ: ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ Լաբիաու դղյակը համարվում է պետության կողմից պահպանվող տարածք և ընդգրկված է Կալինինգրադի մարզի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2]: Ներկայումս դղյակը օգտագործվում է որպես թանգարան, այնտեղ է տեղակայված նաև տիկնիկային թատրոնը: Ռուս Ուղղափառ եկեղեցու սեփականությունն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1277—1280 թվականներին Տևտոնների պրուսական փայտյա և հողաշեն ամրոցի տարածքում կառուցվում է քարե դղյակ, որը էլբա գետի անվանմամբ 1330 թվականին կոչվում է Լաբիաու: 1360 թվականին կառուցվում է աղյուսե և քարե 4 շինություն, որոնք շրջապատված էին պատով և ջրափոսով: 1454 թվականին Պրուսական Միությունը սկսում է ամրոցի գրոհը, բայց Ալբրեխտ Շպարուկելի կողմից ղեկավարվող պաշտպանները հետ մղեցին բոլոր գրոհները:

1519 թվականի մայիսին այստեղ կայանում է հանդիպում Տևտոնական միաբանության մագիստր Ալբրեխտի և Վասիլի III-ի դեսպանների միջև: Միաբանության աշխարհիկացումից հետո դղյակը անցնում է դուքս Ալբրեխտի տիրապետության ներքո: 1526 թվականին Ալբրեխտը դղյակը նվիրում է իր հարսնացուին` Դորոտե Դատսկուն: Դորոտեի մահից հետո դղյակի սեփականատեր է դառնում դուքս Ալբրեխտի երկրորդ կինը` Աննա Մարիա Բրաունշվեյգսկայան: 1564 թվականին ասպետական դահլիճը նկարազարդվում է իտալացի պալատական նկարիչ Իոհան Բապտիստի կողմից:

1656 թվականի նոյեմբերի 20-ին Լաբիաուում կայացավ Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավի և Բրանդենբուրգյան կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմի նշանավոր հանդիպումը, որի արդյունքը դարձավ լեհական կախվածությունից ազատագրումը:

1860 թվականի դղյակը վերակառուցվեց, այնուհետև օգտագործվեց որպես բանտ: 1917 թվականին դղյակը հրդեհվեց: 1948 թվականից մինչև 1963 թվականը եղել է խորհրդային բանտ, այնուհետև հատկացվել է «Յանտար» ԼԿՍ-ին: Երբ այն գործարան էր փոխվեց ներքին տարածքը, աստիճանները, միջանցքը: 1968 թվականին կարճ միացման հետևանքով հրդեհ բռնկվեց, որի հետևանքով ավերվեց տանիքը և վերին հարկերի մի մասը: Հետագայում գործարանը փակվեց և դղյակը տրվեց վարձակալությամբ: Ամրոցից մնացել են միայն պատերն ու նկուղները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]