Գրոհ (զորաշարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրոհ (այլ կիրառումներ)
Գրոհ, կրակի և զորամասերի ու զորավորումների սրընթաց շարժման զուգակցումը, բարձր տեմպով՝ գրոհողների ուժերի լրիվ լարմամբ՝ հակառակորդին հարվածելու և ջախջախելու նպատակով։ Գրոհը իրականացվում է տարբեր զորատեսակների համաձայնեցված ջանքերով և ավարտվում դիմահար կրակով, ձեռնանռնակների ն սառը զենքի տարբեր տեսակների կիրառմամբ։ Լինում են հետնազորային, հեծելազորային, տանկային, օդային, տորպեդային (ծովային մարտում) և այլ տիպի գրոհներ։ Գրոհից առաջ հրետանին ն ավիացիան անց են կացնում կրակային նախապատրաստություն։ ժամանակակից համազորային մարտում Գրոհը ձեռնարկվում է տանկային և մոտոհրաձգայիև զորքերով՝ հրետանայիև կրակի և ավիացիայի հարվածների աջակցությամբ։ Գրոհը իրագործվում է հարձակման սկզբում՝ ընթացքից կամ էլ թշնամու հետ անմիջական շփման մեջ գտնվելու դրությունից։ Հայերենում գրոհ է կոչվում նաև ուժեղ ամրացված հենակետերի (դիրքերի) վրա կատարվող վճռական գրոհը, որը պահանջում է զորքերի բազմակողմանի նախապատրաստություն և վարժեցում։ Գրոհի հաջողությունը մեծապես ապահովվում է համառությամբ, գրոհողների գործողությունների հանդգնությամբ, հարվածի անսպասելիությամբ, զորաշարժի սրընթացությամբ՛ կրակի (խոցման» և շարժման անընդհատ զուգակցմամբ։ Ըստ գործողությունների ժամանակի գրոհը լինում է ցերեկային և գիշերային, իսկ ըստ վարման ուղղությունների ճակատային, թևային, ինչպես նաև թիկունքից։ Գրոհը սկսվում է ելման դիրքերից կամ գրոհ անցնելու բնագծից՝ կախված գրոհի անցնելու եղանակներից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 233)։ |