Իվան Տուրգենևի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ի. Տուրգենևի ամառանոցից)
Իվան Տուրգենևի ամառանոց
Տեսակթանգարան և շալէ
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԲուժիվալ[1]
Հասցե16, rue Ivan-Tourgueniev
Հիմնադրվել է1978
Կայքtourgueniev.fr
Քարտեզ
Քարտեզ

Իվան Տուրգենևի ամառանոց (ֆր.՝ Musée Européen Ivan-Tourgueniev), գրող Իվան Տուրգենևի թանգարանը Բուժիվալում (Ֆրանսիայի Իվելինի դեպարտամենտ), գտնվում է Իվան Տուրգենևի 16 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ականների վերջին Ֆրանսիա վերադառնալուց հետո Ի. Տուրգենևը իր համար կառուցում է «Յասենի» անունը կրող ամառանոցը։ Նա 1875 թվականից սկսած մինչև մահվան օրը՝ 1883 թվականի սեպտեմբերի 3-ը, գարնանն ու աշանն ապրել է ամառանոցի երկրորդ հարկի պատշգամբով աշխատասենյակում։ Հենց այս սենյակում են գրվել իր «Արձակ բանաստեղծությունները», իսկ 1876 ավարտել է Գյուստավ Ֆլոբերի «Լեգենդներ սուրբ Յուլիանի մասին»։

Այստեղ էին հավաքվում Տուրգենևի ընկերները՝ գրողներ Էմիլ Զոլան,Ալֆոնս Դոդեն, Գոնկուր եղբայրներերը, Վլադիմիր Սոլոգուբը,Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, նկարիչ Վասիլի Վերեշչագինը, երգահաններ Քամիլ Սեն-Սանսը և Գաբրիել Ֆորեն։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը փրկվել է 1970-ականներին Ալեքսանդր Զվիգիլսկու և նրա ստեղծած« Ասոսացիա Իվան Տուրգենևի ընկերների, Պոլինա Վիարդոյի և Մարիա Մալիբրանի» շնորհիվ։

Շինության առաջին հարկում ներկայացված է մշտական ցուցահանդես` նվիրված Ի. Թուրգենևի կյանքին և իր շրջապատի ներկայացուցիչներին (Վիարդո ընտանիքին, կոմպոզիտորներին, արվեստագետներին և գրողներին)` Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Այստեղ է գտնվում հուշանվեր գերմանական դաշնամուր, որը, 1990 թվականից, գտնվում է պետական պաշտպանության տակ:Երկրորդ հարկում երկու սենյակ կա, որտեղ ապրել է Տուրգենևը:Այն վերականգնվել է Պոլինա Վիարդոյի աղջկա հուշերով։

Թանգարանը մշտապես կազմակերպում է ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, համերգներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Hélène Rochette, Maisons d'écrivains et d’artistes. Paris et ses alentours, Կաղապար:P.124-127, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տուրգենևի ամառանոց» հոդվածին։