Իքբալ Ջավեթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իքբալ Ջավեթ ուրդու՝ جاوید اقبال مغل | |
---|---|
Ծնվել է | 1961 |
Ծննդավայր | Լահոր |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2001 կամ հոկտեմբերի 9, 2001 |
Մահվան վայր | Central Jail Lahore, Լահոր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Islamia College? |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Իքբալ Մյուել Ջավեթ (1961, Լահոր - հոկտեմբերի 8, 2001 կամ հոկտեմբերի 9, 2001, Central Jail Lahore, Լահոր), պակիստանցի սերիական մարդասպան, ով սպանել է հարյուր երեխայի։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի դեկտեմբերին Իքբալը նամակ է ուղարկում ոստիկանությանը և տեղի Լահորյան թերթին, ուրում խոստովանում է իր կատարած 100 սպանությունների մասին, որոնք իրականցրել է 5֊ից 17 տարեկան երեխաների նկատմամբ։ Նամակում գրված էր , որ նա խոշտանգել , խեղդել և մասնատել է իր զոհերին, ովքեր վազորդ էին, ծնողազուրկ և ապրում էին Լահոր փողոցում։ Զոհերի մնացորդները լցնում էր աղաթթվով լի տակառը, իսկ այն ամենը ինչը մնում էր նետում էր գետը։ Նրա տանը հետախույզները հայտնաբերել են արյունոտ շղթա, պատերը և հատակը պատված էր արյունով։ Հայտնաբերել են սպանվածների նկարները պոլիեթիլենային տոպրակներում, տակառներում մարդկանց մնացորդներ։ Գտել են նրա օրագիրը, որում նշված էր սպանվածների անունները։ Այնտեղ գրված էր, որ հետքերը նա հատուկ չի վերացրել որպեսզի հետո գտնեն այդ ամենը։
Նամակում գրել էր , որ ցանկանում է նետվել գետը։ Ոստիկանությունը սկսեց որոնումները , բայց Ջավեդի դին ոչ մի տեղ չգտավ։ Հայտարարվեց Պակիստանի պատմության ամենամեծ հետախուզումը։ Ձերբակալեցին չորս կասկածյալներին, ովքեր ապրում էին Իքբալի տանը, և դրա հետ մեկտեղ օգնում նրան։ Կասկածյալներից մեկը երեք օր անց նա նետվեց պատուհանից։
Ձերբակալություն և դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձերբակալվել է 1999 թվականի դեկտեմբերի 30֊ին։ Նա հայտարարել է, որ վախեցել է իր կյանքի և անվտանգության համար և այդ պատճառով հանձնվել է ոստիկանությանը։ Դատի ժամանակ ասել է, որ ինքը մեղավոր չէ և ցանկացել է պաշտպանել որբ երեխաներին։ Հարյուրից ավել վկայություններ են հնչել դատի ժամանակ։
Պատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատից հետո նա դատապարտված էր մահապատժի։ Դատարանը վճռեց, որ նրան կախելու են, հետո հարյուր մասի բաժանեն և աղաթթվի մեջ լցնեն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հոկտեմբերի 8֊ին ինքնասպան է լինում՝թույն խմելով։
Նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дженкинс, Джон Филип] Javed Iqbal // Britannica. Архивировано из первоисточника 10 հոկտեմբերի 2015.