Իրո Վալլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իրո Վալլար
ֆր.՝ Nicolas Vallar
Nicolas Vallar.jpg
Քաղաքացիությունը Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1983(1983-10-22)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Պապեետե, Ֆրանսիա
Հասակ 183 սանտիմետր
Դիրք Պաշտպան

Իրո Նիկոլյա Վալլար (ֆր.՝ Hiro Nicolas Vallar, հոկտեմբերի 22, 1983(1983-10-22)[1], Պապեետե, Ֆրանսիա), տահիտցի և Ֆրանսացի ֆուտբոլիստ, Պապեետե քաղաքի «Դրեգոն» ֆուտբոլային ակումբի և Տահիտիի հավաքականի կենտրոնային պաշտպան։ 2012 թվականի Օկեանիայի ֆուտբոլի կոնֆեդերացայի հաղթող է և մրցաշարի Ոսկե գնդակի դափնեգիր` որպես լավագույն ֆուտբոլիստ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլում իր առաջին քայլերը Վալլարն սկսել է Անժե ֆուտբոլային ակումբում, որտեղից 2001 թվականին տեղափոխվել է ֆրանսական «Մոնպելիե» ֆուտբոլային ակումբի պահեստային թիմ, որը հանդես է գալիս Ֆրանսիայի սիրողական առաջնությունում, Ֆրանսիայի դիվիզիոնում 4-րդն է։ 2003 թվականի Նիկոլյան լքել է «Մոնպելիեն» և տեղափոխվել է «Սետ», որտեղ հանդես է եկել երեք տարի և 2005 թվականին թիմի հետ դուրս է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն, բայց արդեն մյուս խաղաշրջանում կրկին վերադարձել է Ֆրանսիայի ֆուտբոլի երրորդ դիվիզիոն։ Երկրորդ դիվիզիոն տեղափոխվելը, չնայած որ «Սետը» 2004/05 թվականներին գրավել է միայն երրորդ տեղը, կապված էր նրա հետ, որ երկրորդ տեղը գրաված «Վալանդը» դուրս էր եկել մրցույթից։ «Սետի» կազմում Վալլարը մասնակցել է 44 խաղի և խփել է մեկ գնդակ։

Երկրորդ դիվիզիոնում «Սետի» կազմում խաղալով ընդամենը 7 խաղ` Նիկոլյան 2006 թվականին որոշել է տեղափոխվել պորտուգալական «Պենաֆիել» ակումբ։ Ոչ մի անգամից մեկնարկային կազմում դաշտ դուրս չգալով` Վալլարն արդեն մյուս տարի տեղափոխվել է ֆրանսիական ծովափնյա Ռեյունյոն շրջանի «Էկսելիոր» ակումբ։ 2008 թվականին պաշտպանը նորից վերադառնում է Ֆրանսիա և 2008/09 թվականներին անցկացրել է «Մոնսո Բուրգոն» ակումբի կազմում` մասնակցելով Ֆրանսիայի սիրողական առաջնությանը։

2010 թվականին Նիկոլյան վերադառնում է հայրենիք և պայմանագիր կնքում «Դրեգոն» ակումբի հետ, որի կազմում 2011/12 խաղաշրջանում հաղթում է Տահիտիի առաջնությունը, ինչի արդյունքում խաղացողին հրավիրել են երկրի ազգային հավաքականի հիմնական կազմում խաղալու[3]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Նիկոլյա Վալլարը հրավիրվել է Տահիտիի երիտասարդական առաջնություն, որի կազմում անց է կացրել 3 խաղ և գոլ է խփել Նոր Կալեդոնիայի դեմ խաղում (6:2)։

«Դրեգոն» ակումբի հաղթանակից հետո պաշտպանն առաջին անգամ հրավիրվել է երկրի հավաքականի հիմնական կազմում խաղալու և մասնկացելու 2012 թվականի Օվկիանիայի երկրների գավաթին։ Մրցաշարի ժամանակ Նիկոլյան եղել է թիմի ավագը։ Գավաթի խաղարկության ժամանակ Վալլարը մասնակցել է իր թիմի բոլոր 5 խաղերին` տուգանային հարվածով խփելով 2 գոլ։

Առաջին անգամ աչքի է ընկեր 2012 թվականի հունիսի 3-ին` Նոր Կալեդոնիայի դեմ խաղում (4:3, փոխարինվել է 66-րդ րոպեին)[4], երկրորդ անգամ` հունիսի 5-ին, Վանուատուի դեմ խաղում (4:1, խաղացել է ամբողջ հանդիպման ընթացքում)[5]։

Եզրափակիչը խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 10-ին, տահիտցիները 1:0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիային հավաքականին և դարձել առաջին թիմը, որն Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականից և Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից բացի կարողացել է հաղթել Օվկիանիայի երկրների գավաթը։ Տահիտցիներն ավտոմատ կերպով դուրս են եկել ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013 Բրազիլիայում, իսկ Նիկոլյա Վալլարը պարգևատրվել է «Ոսկե գնդակով» և ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրեգոն»
  • Տահիտիի առաջնություն. 2011/12
Տահիտիի առաջնություն
  • Օվկիանիայի երկրների գավաթ. 2012

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օվկիանիայի երկրների գավաթ. 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Tahiti crowned kings of Oceania»։ www.oceaniafootball.com։ 10 июня 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)
  3. «Ligue wraps up with Dragon on top»։ www.oceaniafootball.com։ 24 апреля 2012։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)
  4. «Tahiti - New Caledonia 4:3 (3:0)»։ ФИФА։ 3 июня 2012։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)
  5. «Tahiti - Vanuatu 4:1 (2:0)»։ ФИФА։ 5 июня 2012։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]