Իրինա Բուսևա-Դավիդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Բուսևա-Դավիդովա
Ծնվել էփետրվարի 15, 1952(1952-02-15) (72 տարեկան)
Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և արվեստագետ
Գործունեության ոլորտարվեստագիտություն[1], Միջնադարի արվեստ[1] և visual arts of Russia?[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարMikhail Ilyin?
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Իրինա Լեոնիդովնա Բուսևա-Դավիդովա (ռուս.՝ Ирина Леонидовна Бусева-Давыдова, փետրվարի 15, 1952(1952-02-15), Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[2], խորհրդային և ռուս արվեստագետ, հին ռուսական արվեստի մասնագետ, արվեստագիտության դոկտոր, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1999), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2012)։ «Ռուսական մեծ հանրագիտարանի» (ռուս.՝ «Большая Российская энциклопедия») հեղինակներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Բուսևա-Դավիդովան ծնվել է 1952 թվականի փետրվարի 15-ին Իվանովոյում։ 1975 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստագիտության բաժինը, 1978 թվականին՝ ասպիրանտուրան (թեկնածուական ատենախոսության թեման՝ «Նարիշկինյան ոճի խնդիրը 17-րդ դարի երկրորդ կեսի ռուսական արվեստում», ռուս.՝ «Проблема „нарышкинского стиля“ в русском искусстве второй половины XVII в.»)։ Գիտական ղեկավարը եղել է պրոֆեսոր Միխայիլ Իլյինը։ Դոկտորանտուրան անցել է է Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության ու պատմության գիտահետազոտական ինստիտուտում (1990-1991 թվականներ)։ 2012 թվականին դարձել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (Արվեստագիտության և գեղարվեստական քննադատության բաժին), 2005 թվականին դարձել է արվեստագիտության դոկտոր (դիսերտացիայի թեման՝ «17-րդ դարի Ռուսաստանը. մշակույթն ու արվեստը փոփոխությունների դարաշրջանում», ռուս.՝ «Россия XVII века: культура и искусство в эпоху перемен»)[3]։

Իրինա Բուսևա-Դավիդովան եղել է «Մանկության աշխարհ» (ռուս.՝ «Мир детства») թանգարանի ստեղծողը «Վյատսկոե» պատմամշակութային համալիրում (Յարոսլավլի մարզ, Ռուսաստան

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Храмы Московского Кремля: Святыни и древности. Подробный историко-культурный путеводитель.(М.: Прогресс-Традиция, 1997 г.)
  • Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — 512 с. — ISBN 5-274-01624-3
  • Святые образы: Русские иконы XV—XX веков из частных собраний / Автор текста — И. Л. Бусева-Давыдова. (М: Эксперт-клуб, 2006 г.)
  • Культура и искусство в эпоху перемен: Россия XVII столетия. — М.: Индрик, 2008;
  • Храм преображенный: Роспись храма св. Преображения Господня в Загребе [в соавт. с Драганом Дамьяновичем, на рус., сербск. и англ. яз.]. (Загреб: Сканер студио, 2008 г.)
  • Словарь архитекторов и мастеров строительного дела Москвы XV — середины XVIII века. (М.: URSS, 2008 г. [авторское участие — 570 статей; научное редактирование])
  • Русские святые. Избранные иконы из коллекции Феликса Комарова. (М.: Изд-во «Виртуальная галерея», 2016 г.) (куратор проекта, научный редактор каталога, автор вступительной статьи и части каталожных описаний — И. Л. Бусева-Давыдова).
  • Русская иконопись от Оружейной палаты до модерна: поиски сакрального образа. М.: БуксМАрт, 2019.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Державная икона Божией Матери / Бусева-Давыдова И. Л. // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 565. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  • Казанская икона Божией Матери / Бусева-Давыдова И. Л. // Исландия — Канцеляризмы. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 393. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 12). — ISBN 978-5-85270-343-9.
  • Сергий Радонежский / М. В. Печников; И. Л. Бусева-Давыдова (иконография) // Сен-Жерменский мир 1679 — Социальное обеспечение. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 76—77. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 30). — ISBN 978-5-85270-367-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Бусева-Давыдова Ирина Леонидовна» (ռուսերեն). www.ais-aica.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «ДАВЫДОВА (БУСЕВА-ДАВЫДОВА) Ирина Леонидовна». www.rah.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.