Միջնադարի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջնադարի արվեստ, Արևմտյան աշխարհի արվեստի պատմության ժամանակաշրջան, որը տևել է մոտ 1000 տարի։ Սովարաբար այդ տերմինով նկարագրում են Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արվեստի զարգացումը։ Երկար ժամանակ նրանք, ովքեր իրոք տաղանդավոր էին և ունիեին անհրաժեշտ նկարչական ունակություններ՝ ստեղծում էին որմնակնկարներ և նկարներ։ Այս ստեղծագործական աշխատանքը չէր հանդիսանում հոբբի կամ զվարճանք։ Յուրաքանչյուր նկար կամ որմնանկար ուներ իր պատվիրատուն։ Որպես կանոն, նկարում էին եկեղեցու պատերին, խորանին կամ աղոթքի սենյակներում:

Երուսաղեմի տաճարի վերականգնումը: Բուրգունդյան մանրանկարչություն, շուրջ 1460թ․։

Արվեստաբանները փորձում են միջնադարյան արվեստը դասակարգել ըստ պատմական ժամանակաշրջանների, այնուամենայնիվ, բոլոր այս դասակարգումները պայմանական են: Հետևյալ պարբերականությունն ընդհանուր առմամբ ընդունվում է․ կելտիկական արվեստ, վաղ քրիստոնեական արվեստ, գաղթի շրջանի արվեստ, բյուզանդական արվեստ, նախահռոմեական արվեստը, ռոմանական արվեստ և գոթիկա։ Յուրաքանչյուր ոճը իր հերրթին առանձնացնում է նոր ժամանակաշրջան։ Բացի դրանից յուրաքանչյուր ազգի և մշակույթի ձևավորման անցումային շրջանն ուներ իր առանձնահատուկ ոճը, օրինակ՝ անգլոսաքսոնական կամ նախասկանդինավյան արվեսստը։

Միջնադարի արվեստն իր ազդեցությունն է ունեցել տարբեր բնագավառներում և ազդել է քանդակագործության, լուսավորված ձեռագրերի, վիրտաժի, խճանկարչության, մետաղի վերամշակման և ուրիշ այլ արդյունաբերությունների զարգացման վրա։

Միջնադարի արվեստը ծագել է Հռոմեական կայսրության գեղարվեստական ժառանգության և վաղ քրիստոնեական եկեղեցու պատկերագրական ավանդույթների միաձուլումից։ Այս տարրերը խառնվում են Հյուսիսային Եվրոպայի «բարբարոսական» արվեստին:

Համբարձման եկեղեցին (XIII-րդ դար) Սերբիայի Միլեշև վանքում

Միջնադարյան արվեստը ազդել է արվեստի հետևյալ տեսակների զարգացման վրա․

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]