Jump to content

Իրժի Վելշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրժի Վելշ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1980(1980-01-27)[1] (44 տարեկան)
ԾննդավայրHolice[2]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունբասկետբոլիստ և color commentator
 Jiří Welsch Վիքիպահեստում

Իրժի Վելշ (չեխ․՝ Jiří Welsch, հունվարի 27, 1980(1980-01-27)[1], Holice[2]), չեխ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղացել է որպես հարձակվող կիսապաշտպան։

Իրժի Վելշը գնդակը մտցնում է խաղի մեջ

Վելշն իր մասնագիտական կարիերիան սկսել է «Պարդուբիցում», որտեղ խաղացել է մինչև 1998 թվականը։ Այնուհետև խաղացել է «Սպարտայում»։

2000 թվականին տեղափոխվել է «Օլիմպիա», որի խմբում Սլովենիայի 2001/2002 առաջնությունում ճանաչվել է «ամենաարժեքավոր խաղացող»։

2002 թվականի NBA դրաֆթում ընտրվել է «Ֆիլադելֆիա 76» ակումբի կողմից, բայց խաղացողի իրավունքները վաճառվել են «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ին։ «Ուորիոսի»-ի կազմում անցկացրրել է 2002/2003 խաղաշրջանը, միջինում 37 խաղի ընթացքում հավաքելով 1,6 միավոր, 0,7 փոխանցում։ 2003 թվականի օգոստոսի 18-ին փոխանակման արդյունքում տեղափոխվեց «Դալլաս Մավերիկս»[3]։ Սակայն 2003 թվականի հոկտեմբերի 20-ին նորից փոխանակման արդյունքում, դարձավ «Բոստոն Սելտիքսի» խաղացող, ակումբի համար 2003/2004 խաղաշրջանում անցկացնելով 68 խաղ, միջինում հավաքելով 9,2 միավոր։

2005 թվականի փետրվարին Վելշը վաճառվել է «Կլիվլենդ Կավալերս»[4]։

2005 թվականի հունիսին, դարձավ «Միլուոկի Բակս»-ի խաղացող, ակումբում անցկացնելով 2005/2006 խաղաշրջանը[5]։

2006 թվականի օգոստոսին, Վելշը որոշում է լքել բասկետբոլի ազգային ասոցիացիան և գնալ իսպանիա, այնտեղ նա խաղացել է «Ունիկախա» և «Էստուդիանտես» ակումբներում։ 2011 թվականի հուլիսին Վելշը պայմանագիր է կնքում «Շարլերուա»[6] թիմի հետ, միջինում Եվրոլիգայում հավաքելով 7,4 իսկ Բելգիական լիգայում 7,5 միավոր։

2012 թվականից խաղացել է չեխական «Նիմբուրկ» թիմում։ 2015 թվականի ապրիլին ճանաչվել է «Լավագույն չեխ խաղացող» ՎՏԲ-ի միասնական լիգայի 2014/2015 թվականների խաղաշրջանում։

2018 թվականին Վելշը ավարտեց խաղային կրիերիան 38 տարեկան հասակում[7]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնավոր սեզոն Playoff-ի սերիա
Սեզոն Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2002-03 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 37 0 6,3 25,3 25,0 75,9 0,8 0,7 0,2 0,1 1,6 չի մասնակցել
2003-04 Բոստոն Սելտիքս 81 68 26,9 42,8 38,1 74,3 3,7 2,3 1,2 0,1 9,2 4 4 26 47,8 25 100 3 2,3 0,5 0 8
2004-05 Բոստոն Սելտիքս 55 32 20,5 42,8 32,3 77,3 2,5 1,5 0,7 0,1 7,5 չի մասնակցել
2004-05 Կլիվլենդ Կավալիերս 16 0 12 23,5 18,2 71,4 1,8 1,2 0,3 0 2,9 չի մասնակցել
2005-06 Միլուոքի Բաքս 58 2 14,9 38,7 28,6 74,7 1,9 1,1 0,6 0 4,3 4 0 3,8 50 0 75 0,8 0,5 0,3 0 1,8
Ընդամենը 247 102 18,6 40,3 34,3 75,2 2,4 1,5 0,8 0,1 6,1 8 4 14,9 48,1 25 92,3 1,9 1,4 0,4 0 4,9

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սլովենիայի չեմպիոն 2000/2001, 2001/2002
  • Չեխիայի չեմպիոն (3) 2012/2013, 2013/2014, 2014/2015
  • Բելգիայի առաջնության արծաթե մեդալակիր 2011/2012
  • Սլովենիայի Գավաթի խաղարկության գավաթակիր (2) 2000/2001, 2001/2002
  • Չեխիայի գավաթի հաղթող (2) 2012/2013, 2013/2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]