Իրանշենասի
Ստեղծում | 1989 | |
---|---|---|
Հիմնական թեմա | Իրանագիտություն | |
Խմբագիր | Jalal Matini | |
Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Լեզու | պարսկերեն, անգլերեն |
Իրանշենասի (պարս.՝ ایران شناسی, պարսկերենից թարգմանած՝ նշանակում է իրանագիտություն), իրանական ուսումնասիրությունների ակադեմիական ամսագիր[1][2]: Հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Ջալալ Մաթինին է[3]: Ամսագիրը հրատարակվում է պարսկերեն (անգլերեն հատվածներով) և լուսաբանում է Իրանի պատմությունը, մշակույթն ու գրականությունը[1][4]: Մերձավորարևելյան կամ իրանական ուսումնասիրությունների հետ առնչություն ունեցող գիտահետազոտական գրադարանների մեծ մասն ամբողջ աշխարհում այս ամսագրի բաժանորդ է[1], քանզի այն համարվում է Իրանի մշակույթի ու պարսկական գրականության վերլուծմանը, լուսաբանմանը նվիրված ամենահեղինակավոր պարբերականներից մեկը[1]:
«Իրանշենասի»-ն երբեմն մի ամբողջ համար է նվիրում մեկ գիտնականի կամ արվեստագետի[1]: Հիշարժան են հատկապես Փարվիզ Նաթել-Խանլարիին[1], Զաբիհոլա Սաֆային[1], Ֆիրդուսիին[5], Նիզամի Գյանջևիին[1], Մեհրադադ Բահարին[1] և Ռիչարդ Ն. Ֆրային նվիրված հատուկ համարները[1]:
Ամսագիրը, որ լույս է ընծայվում եռամսյակը մեկ համար պարբերականությամբ, սկսել է հրատարակվել 1989 (իրանական տոմարով՝ 1368) թվականին՝ փոխարինելով այդ նույն պարբերականությամբ լույս տեսած «Իրաննամե» ամսագրին: Իրանագիտական այս ամսագիրը մինչև 2013 թվականի ամառը հրատարակվել է Քիմ հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ, դրանից հետո լույս է տեսել առանց ձևի ու բովանդակության նկատելի, էական փոփոխության, բայց «Նոր շրջափուլ» բառերի հավելումով[6]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 A. Milani, "Iranshenasi" in Encyclopaedia Iranica
- ↑ Mark Janse, Sijmen Tol, "Bibliographie Linguistique de l'Année 1997 et Complement des Années Précédentes: Linguistic Bibliography for the Year 1997 and Supplements for Previous Years", Springer, 2001. p. L: "Irs: Iranshenasi: A journal of Iranian Studies
- ↑ Abbas Milani, "Iranian Studies," in Times Literary Supplement, 14 November 1997.
- ↑ Vesta Sarkhosh Curtis, "Persian Myths", University of Texas Press, 1993 p. 79 (Suggested reading): "Important articles on the Shahnameh and related topics have been published in the periodical Iranshenasi in Persian, but with an English resume"
- ↑ Robert Hillenbrand, "Shahnama: the visual language of the Persian book of kings", volume 2 of Visual Arts Research Institute Edinburgh, Ashgate Publishing, Ltd., 2004. p. 18: "Special issue Celebrating the year of Ferdowsi", Iranshenasi, vol. 2, summer 1990.
- ↑ ادب مجله دو ماهه شماره (5 - 6) - سال سیزدهم - حوت 44. University of Arizona Libraries. 2013. doi:10.2458/azu_acku_musalsal_ds350_alif24_v13_n5_6.
|