Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական ցանց
Արտաքին տեսք
| Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց | |
|---|---|
| 🌐 | irinn.ir |
| Հիմնադիր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
| Երկիր | Իրան Թեհրան |
| Հեռարձակման գոտի | |
| Հեռարձակման լեզու | պարսկերեն |
| Հիմնադիր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
| Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց (պարս.՝ شبکه خبر جمهوری اسلامی ایران, անգլ.՝ Islamic Republic of Iran News Network), իրանական միջազգային լրատվական հեռուստաընկերություն, պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն պետական հեռուստառադիոընկերությանը[1]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում։ Հեռուստաալիքը ներկայացնում է հիմնականում քաղաքական լրատվություն, կան նաև սպորտի, արվեստի, գիտության և բժշկության մասին թեմատիկ հաղորդումներ։ Հատուկ ժամերին ներկայացվում են անգլերեն և արաբերեն լեզուներով լուրերի թողարկումներ։
Հեռուստաալիքը հասանելի է Եվրոպայում (Hot Bird), Ասիայում (AsiaSat 3S), Հյուսիսային Ամերիկայում (Galaxy 19), Արաբական երկրներում (Badr 5) և Աֆրիկայում (Intelsat 902)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ IRIB - About Us(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-09-23 Wayback Machine (պարսկերեն)
- ԻԻՀՁ պաշտոնական կայք