Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«IRINN»
Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց
ԵրկիրԻրան Թեհրան
Հեռարձակման գոտիԵրկիր ողջ աշխարհ
Հեռարձակման լեզուպարսկերեն
ՀիմնադիրԻրանի Իսլամական Հանրապետության Ձայն
ՍեփականատերԻրանի Իսլամական Հանրապետության Ձայն
Վեբ-կայքhttp://www.irinn.ir/


Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց (պարս․՝ شبکه خبر جمهوری اسلامی ایران, անգլ.՝ Islamic Republic of Iran News Network), իրանական միջազգային լրատվական հեռուստաընկերություն, պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն պետական հեռուստառադիոընկերությանը[1]: Գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում։ Հեռուստաալիքը ներկայացնում է հիմնականում քաղաքական լրատվություն, կան նաև սպորտի, արվեստի, գիտության և բժշկության մասին թեմատիկ հաղորդումներ։ Հատուկ ժամերին ներկայացվում են անգլերեն և արաբերեն լեզուներով լուրերի թողարկումներ։

Հեռուստաալիքը հասանելի է Եվրոպայում (Hot Bird), Ասիայում (AsiaSat 3S), Հյուսիսային Ամերիկայում (Galaxy 19), Արաբական երկրներում (Badr 5) և Աֆրիկայում (Intelsat 902)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IRIB - About Us(անգլ.)