Իտալական սպինոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալական սպինոնե
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Իտալիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Իտալական սպինոնե (իտալ.՝ Spinone Italiano), իտալական ծագմամբ շան տեսակ։ Սպինոնեն խոշոր որսորդական շուն է, որը որս է կատարում ցամաքում և ջրում։ Ցեղատեսակը հայտնի է պաշտպանիչ կաշվով և խիտ, կոշտ բրդով, որը պաշտպանում է շանը փշերից[1]։

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի ծագման մասին հավաստի տվյալներ չկան։ Ոմանք կարծում են, որ ցեղի ծագումը կապված է Հռոմեական կայսրության հետ, ոմանք էլ՝ Արևելյան Եվրոպայի հետ։ Կան վարկածներ, որ կոշտ մորթով շունը Ֆրանսիա է բերվել Իտալիայից կամ էլ Պիեմոնտ քաղաքից[2]։ Այս տեսակի շները միջնադարում հաճախ են պատկերվել նկարներում և որմնանկարներում[1][3][4]։

Համարվում է, որ շունն իր այժմյան անունը ստացել է 19-րդ դարում հաստ և կոշտ բրդի շնորհիվ։ Նա այն քիչ շներից էր, որ կարողանում էր որսալ մանր թռչուններ, որոնք թաքնվում էին փշոտ թփուտներում (լատին․՝ prunus spinosa): Այս շները արագ չեն տեղաշարժվում, և չնայած նրանց արագությունը բավարարում է փոքր կենդանիների որսի համար, այնուամենայնիվ, սպինոնեն համարվում է ամենադանդաղ որսորդական շներից մեկը։ Երբ ի հայտ են եկել ավելի արագաշարժ շներ, ինչպիսիք էին սպանիելներն ու սետտերները, որսորդները նախընտրել են վերջիններիս։ Դա, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածությունները հանգեցրել են նրան, որ սպինոնե տեսակի շները գրեթե անհետացել են։ Այս ցեղատեսակը պահպանվել և վերստեղծվել է բժիշկ է Ա. Չրեզոլիի շնորհիվ, որը «Իտալական սպինոնե» գրքի հեղինակն է։ Ցեղատեսակը Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի (FCI) կողմից ճանաչվել է 1955 թվականին[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական սպինոնեն պինդ, գրեթե խորանարդաձև, ամուր կազմվածքով, ոսկրոտ և մկանուտ կենդանի է։ Գլուխն օվալաձև է, դունչը երկար է, գանգի կողային հատվածները թեքված են։ Դունչը բավականին երկար է։ Ճակատից դունչ անցումը սահուն է, բայց լավ արտահայտված են ուղղահայաց ակոսները։ Աչքերը կլոր են, օխրայի գույնի։ Ականջները կախված են, եռանկյունաձև, մոտ 5 սմ երկարությամբ կոկորդից ցածր են, ծածկված են խիտ բրդով։ Վիզը մկանուտ է, կարճ։ Կուրծքը լայն է, վերին գիծը փոքր-ինչ թեքված է։ Պոչ հաստ և մեծ է, հիմնականում հորիզոնական վիճակում է գտնվում[1][3]։

Սպինոնեի բուրդը խիտ է, կոշտ, 4-6 սմ երկարությամբ, բրդատակի աղվամազը բացակայում է։ Դնչի բուրդ կարճ է, բայց ունի լավ զարգացած հոնքեր, բեղիկներ և մորուք։ Մորթին հիմնականում լինում է միատոն սպիտակ, շեկ-սպիտակ կամ շագանակագույն բծերով։ Սև բուրդ ունեցողներ գրեթե չեն հանդիպում։ Քիթը, եղունգները, կոպերը լինում են հիմնական գույնի, իսկ սպիտակ շների քիթը՝ վարդագույն[3]։

Սպիոնեները հիմնականում ապրում են 12-13 տարի։

Բնավորություն և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպինոնեները հանգիստ, լսող, շփվող բնավորության տեր կենդանիներ են, սիրում և կապված են բնության հետ։ Սպինոնեները երկար ժամանակ կարող են քնած մնալ։ Սրանք արհեստավարժ որսորդներ են, կարող են լողալ նաև սառը ջրերում[3]։ Ընդհանուր առմամբ, խաղաղ և տնային պայմաններում պահվող շուն է։ Պնդում են, որ այս շները երբեք ոչ ոքի չեն կծել[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Пикерел Т. Собаки: иллюстрированная энциклопедия = The spirit of the dog: An illustrated history / пер. Кутдюсовой А. Р. — М.: ЭКСМО, 2014. — С. 193. — 288 с. — ISBN 978-5-9--71970-9
  2. Jacques Espée de Selincourt Le parfait chasseur. — 1683.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Изomenclature/Standards/165g07-en.pdf «Spinone: FCI-standard № 165» (PDF) (անգլերեն). FCI. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Пуньетти, Джино Спиноне // Энциклопедия собаки / пер. С. Петрова. — Крон-Пресс, 1998. — ISBN 5-232-00595-2