Իվան պապը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան պապը
ռուս.՝ Дед Иван
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստQ51668992? և Olga Ulitskaya?
ԵրաժշտությունNikolay Ivanov-Radkevich?
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1939

Իվան պապը (ռուս.՝ Дед Иван, հայտնի է նաև «Թե ինչպես Իվան պապը քշեց մահին» վերնագրով), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1939 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է այն մասին, թե ինչպես մի ծերունու այցելում է Մահը, և մեռնելուց առաջ նա ժամանակ է խնդրում` որդիներին տեսակցելու համար։ Իվան պապը մեկ օրով հյուր է գնում յուրաքանչյուր որդու տուն, տեսնում է նորացված խորհրդային հողը և տուն է վերադառնում արդեն երիտասարդացած հոգով, իսկ Մահը հեռանում է։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իվանովը հիշատակում է ֆիլմը որպես «օրինակելի» խորհրդային ստեղծագործություն Իվան Իվանով-Վանոի դեմ իր մերկացնող խոսքում, ում քննադատում էին կոսմոպոլիտների դեմ պայքարի արշավի շրջանակներում.

Նա արդեն վաղուց է արևմուտքի առաջ խոնարհվել։ Այն ժամանակ, երբ ես նկարահանում է «Իվան պապը», «Մեր թռիչքը», «Քառյակը», ի՞նչ էր նա անում։ Նա նկարահանում էր «Երեք հրացանակիրները»։ Կրկնօրինակում էր Դիսնեյին։ Դուք հիշե՛ք, հիշե՛ք, թե ինչպես էր իր սագերին Դոնալդ Դաքից պատճենում։
- Կրիլ Մալյատնիկով, «Թե ինչպես էին պայքարում «կոսմոպոլիտների» դեմ «Սոյուզմուլտֆիլմում»»[1]

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ստեղծվել է 2 տարբերակով. սև-սպիտակ և գունավոր` ըստ Պավել Մերշինի մեթոդի։ Գունավոր օրիգինալ նեգատիվը պահպանվել է Կինոֆիլմերի ռուսական պետական ֆոնդում, վերականգնվել է և ցուցադրվել հայրենական անիմացիայի 100-ամյակին նվիրված «Սպիտակ սյուներ 2012» արխիվային կինոյի փառատոնի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]