Իվան Ֆրանգուլյան
Իվան Ֆրանգուլյան | |
---|---|
Ծնվել է | 1887 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1971 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Իվան Սեմյոնի Ֆրանգուլյան (1887, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1971, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ (1905)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Ֆրանգուլյանը ծնվել է 1887 թվականին Թիֆլիսում։ 1905 թվականից զբաղվել է տնտեսական, սոցիալական և քաղաքական աշխատանքներով։ Անդրկովկասում 1905-1907 թվականների հեղափոխության մասնակից, Փետրվարյան հեղափոխության ժամանակ մասնակցել է զինվորական և սպայական կոմիտեների ստեղծմանը, Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Մոսկվայում կազմակերպել է ապստամբած բանվորների և զինվորների բժշկական օգնությունը, մասնակցել Քաղաքացիական պատերազմին, եղել է Մոսկվայի բժշկական համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող, օրդինատոր, Վրացական ԽՍՀ Առողջապահության Ժողկոմի բաժնի վարիչ, Վրացական ԽՍՀ Առողջապահության Ժողկոմի տեղակալ, Վրացական ԽՍՀ գլխավոր պետական սանիտարական տեսուչ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անդրկովկասյան ռազմաճակատում և Սևծովյան ռազմածովային նավատորմում կազմակերպել է բժշկական օգնություն, Վրացական ԽՍՀ առողջապահության նախարարության սանիտարիայի և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Ընտրվել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի երկրորդ գումարման պատգամավոր[1]։
Մահացել է 1971 թվականին Թբիլիսիում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (2)
- Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Պատվո նշան շքանշան
- «Առողջապահության ոլորտի գերազանցիկ» կրծքանշան
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ткачёв П.Г., Льгова И.П. Отечественная гигиена и организация здравоохранения в именах. Профессионально - биографический справочник. Том 2. Гигиена питания, гигиена детей и подростков, социальная медицина, организация здравоохранения. Рязань 1992. С. 222
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1887 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1971 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ