Իվան Ցյուպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ցյուպա
Ծնվել էհոկտեմբերի 16 (29), 1911
ԾննդավայրԲորկի, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 19, 2004(2004-03-19) (92 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Իվան Ցյուպա (ուկրաիներեն՝ Цюпа Іван Антонович, հոկտեմբերի 16 (29), 1911, Բորկի, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 2004(2004-03-19), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, հրապարակախոս։

Գրող, լրագրող Յուրի Ցյուպայի հայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ցյուպան ծնվել է 1911 թվականին Պոլտավայի մարզի Զենկովի շրջանի Բորկի գյուղում, գյուղացու ընտանիքում։ Գյուղատնտեսական արհմիութենական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է կոմերիտական աշխատանքով։ Ավարտել է Խարկովի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է մամուլում։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Տարաս Շևչենկոյի անվան ռադիոկայանում։ Եղել է «Կոլխոզնիկ Ուկրաինի» թերթի պատասխանատու խմբագրի տեղակալ, «Օտչիզնա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ուկրաինա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Եղել է ԽՄԿԿ անդամ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին հրատարակությամբ լույս են տեսել նովելների, պատմվածքների, վիպակների, վեպերի ժողովածուներ։

  • «Սևաթույր ձիեր», 1961 թ.
  • «Հայրենի երկրի նովելներ», 1964 թ.
  • «Ուկրաինա, երկիր հարազատ», 1965-1972 թթ.
  • «Եղբայրներ», 1950 թ.
  • «Ճակատագրին ընդառաջ», 1956 թ.
  • «Հավերժական կրակ», 1960 թ.
  • «Ամպրոպներ և ծիածաններ», 1961 թ.
  • «Խիզախ հեծյալը», 1974 թ.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Юрій Цюпа любив свободу вибору…». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  3. 16 жовтня 1911 року народився український письменник Іван Цюпа(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]