* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Իվան Նիկոլաևիչ Տարանով (ռուս.՝ Иван Николаевич Таранов, հունիսի 22, 1986(1986-06-22), Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։
Պրոխլադնի քաղաքի ֆուտբոլիային դպրոցի սան է։ Հետագայում ուսումը շարունակել է Նովոսիբիրսկի սպորտային ինտերնատի «Չերնոմորեց» ակումբում, որտեղ անցկացրել է տարի։ 2001 թվականին պայամանագիր է կնքել մոսկովյան ԲԿՄԱ ակումբի հետ։ Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքական։ ԲԿՄԱ-ի հիմնական կազմում առաջին անգամ խաղացել է 2003 թվականի մարտի 29-ին ընդդեմ «Զենիթի» Պրեմիեր լիգայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում։ 2005 թվականի մրցաշրջանում հրավիրվել է երիտասարդական հավաքական, որտեղ նորամուտը կատարել է 2005 թվականի հոկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգի դեմ խաղում։ 2006 թվականի մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 20 խաղ։ Առաջին գոլը բանակայինների կազմում Տարանովը խփել է 2007 թվականի հունիսի 27-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում՝ գրավելով Կալինինգրադի «Բալթիկայի» դարպասը և հաղթանակ բերելով թիմին։ 2007 թվականին Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղից առաջ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Ընդհանուր առմամբ ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 44 խաղ և խփել 1 գոլ։
2008 թվականի հունվարին հնգամյա պայմանագիր է կնքել Սամարայի«Կռիլյա Սովետով» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո[1]։ Պրեմիեր լիգայում անցկացրել է 131 խաղ և խփել 5 գոլ։ 2014 թվականի հուլիսին դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի ավագ[2]։ 2018 թվականի հունիսի 6-ին հայտարարել է ակումբից հեռանալու մասին[3]։