Իվան Չեռնիշովի տուն
![]() | |
Տեսակ | մեծ առանձնատուն և կալվածք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Իվան Չեռնիշովի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Ивана Чернышёва), ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XVIII դարում շենքում տեղակայված էր մետաքսի գործարանը, պատկանում էր վաճառական Անդրեյ Իվանովիչ Բաբուշկինին։ 1756 թվականին նրա որդիները` Պյոտրն ու Սեմյոնը, վերակառուցել են հին ապարանքը, որը գտնվում էր իրենց հողամասում[1]։
1787 թվականին դաստակերտի սեփականատեր է դարձել գեներալ-լեյտենանտ Ի. Լ. Չեռնիշովը։ Գլխավոր տունը փոփոխությունների է ենթարկվել. աջ կողմում հայտնվել է քարե կամարաշարի վրա պատշգամբ։
1859 թվականին կալվածքը վաճառվել է ծխախոտային գործարանատեր Մ. Ի. Բոստանջոգլոյին, որը, ինչպես վկայում է ավանդությունը, հասցրել է «դաժան պարտություն չիբուխներին և ծխամորճներին` դրանք փոխարինելու համար հորինելով թղթային պարկուճներ կամ փամփուշտներ»։
1920-ական թվականներին դաստակերտում գտնվել է Բաումանսկի շրջկոմը։ 1930-ական թվականներին գլխավոր տան առջև, կողաշենքերի և դարպասով պարսպի տեղում կառուցվել է «Բաումանսկի ստրոիտել» կոոպերատիվի ութհարկանի մասնաշենքը։ Այնտեղ Հայրենական մեծ պատերազմից առաջ ապրել է հետախույզ Նիկոլայ Իվանովիչ Կուզնեցովը։
2000 թվականին վերակառուցման ժամանակ դաստակերտի ճակատին հայտնաբերվել են XVIII դարի բարոկկո ոճի երեսկալների և նախշերի մնացորդներ։
Ներկայումս Իվան Չեռնիշովի դաստակերտը մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Городская усадьба И. Л. Чернышёва — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
- ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ/ Городская усадьба (дом З. Г. Чернышева), XVII—XVIII вв.