Իվան Մանեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մանեև
Ծնվել է1763
Մահացել է1790

Իվան (Հովհաննես) Մանեև (1763 - 1790, Իզմայիլ), ռուսական բանակի հայազգի զինվորական, գնդապետ (1790)։

Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Ընդհանուր և ռազմական կրթությունն ստացել է Պետերբուրգում։ 1780 թվականից ծառայել է ռուսական կայսրության հարավային սահմանամերձ շրջանները պաշտպանող զորքերի կազմում։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել է գումարտակի, ապա՝ գնդի հրամանատար, մասնակցել Սև ծովի Կինբուռնի ցամաքաշերտի կարևոր ամրոցի պաշտպանությանը և 1787 թվականի հոկտեմբեր 1-2-ի արյունահեղ ճակատամարտին, որտեղ գլխովին ջախջախվեց թուրքական վեցհազարանոց դեսանտը։ Մասնակցել է (1789 թվականի հուլիս) Ռիմնիկի-Գալացի (1789 թվականի սեպտեմբեր) ճակատամարտերին։ Մարտերում դրսևորած քաջության համար պարգևատրվել է շքանշաններով։ Զոհվել է Իզմայիլի գրավման ժամանակ (1890 թվականի սեպտեմբեր) և թաղված է քաղաքի եղբայրական գերեզմանոցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нерсисян М., Из истории русско-армянских отношений, книга 1, Е., 1956.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 220