Իվան Հովհաննիսյան
Իվան Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Իվան Ջոնրիդովիչ Հովհաննիսյան (ռուս.՝ Иван Джонридович Оганесян, (մարտի 9, 1973, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի արմատներով հայ դերասան[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի Սարատով քաղաքում։ Մանկությունն անցել է Վոլգա գետի ափին։ Իվանի ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերտորեն կապված են եղել երաժշտական աշխարհի հետ։ Մայրն իր կյանքի մեծ մասը հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ հայրը եղել է օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր ինչպես նաև հայտնի օպերային երգիչ։ Իվանը սովորել է Սարատովի, Երևանի և Մինսկի երաժշտական դպրոցներում։ Երևանում նրա թավջութակի ուսուցիչը եղել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Ալեքսանդր Չաուշյանը։
1989 թվականին Իվան Հովհաննիսյանը լքել է Բելառուսը և տեղափոխվել Մոսկվա, որտեղ շուտով ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի երաժշտական բաժինը, իսկ կարճ ժամանակ անց տեղափոխվել է նույն ակադեմիայի դերասանական բաժին[2]։
Հովհաննիսյանը որոշ ժամանակ քասթինգ է անցնել իսրայելական հայտնի «Գեշեր» թատրոնում, որից հետո կրկին տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Ռոման Վիկտյուկի թատրոնում։
2002 թվականին Իվան Հովհաննիսյանը «Նորդ-Օստ» պիեսում ստացել է օդաչուներից մեկի դերը։ Այնուհետև այս բեմադրության այլ դերասանների հետ Իվան Հովհաննիսյանը մի քանի օր պատանդ է մնացել մի խումբ ահաբեկիչների կողմից։
2003 թվականից Իվան Հովհաննիսյանը նկարահանվել նաև հեռուստասերիալում։ Նրա կարիերայում դեբյուտը եղել է «Ցանկալի» հեռուստասերիալում շախմատիստի փոքրիկ դերը։ Հովհաննիսյանն ավելի հանրահայտ է դարձել «Օրենք և կարգ» սերիալիում մայոր Պանկրատովի դերակատարումից հետո։
Նա նակարահանվել է մոտ 45 ֆիլմում, որոնց հիմնական մասը դետեկտիվ են և մարտաֆիլմեր։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանը կնոջ՝ Աննայի հետ ծանոթացել է 2000-ականների սկզբին։ Այնուհետև զույգը երկար տարիներ ապրել են միասին և հետո ամուսնալուծվել։ Նրանք ունեն դուտր՝ Օլեսիան։
Երկրորդ կինը՝ Ելենան, Ուկրաինայից է, նրանք ունեն զույգ դուստր՝ Ալեքսանդրան և Եվգենիան[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Инесса Ланская. Иван Оганесян: «Мечтаю о встрече с Моей женщиной». Archived 2013-12-17 at the Wayback Machine. «Экспресс-газета» // eg.ru (2 февраля 2010 года)
- ↑ «Иван Оганесян - биография | Узнай Всё»։ Uznayvse.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-05-27
- ↑ Звезда "Гражданина Никто" чудом выжил в плену у террористов
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Дочка подрастает без меня...»
- Иван Оганесян (անգլ.) Internet Movie Database կայքում
- Оганесян Иван Джонридович. Биография, фильмография, фотографии актёра.Archived 2010-05-26 at the Wayback Machine. // ruskino.ru
- Иван Оганесян. Биография, фильмография.Archived 2010-02-10 at the Wayback Machine. Сайт «Российские и советские актёры» // rusakters.ru
- Иван Оганесян. Биография и фильмография.Archived 2018-04-01 at the Wayback Machine. Телеканал «Россия-1» // russia.tv
- Иван Оганесян, актёр. Биография, анкета, фото, видео, новости.
|