Իվան Կոստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Ալեքսեյի Կոստին
Ծնվել էնոյեմբերի 4, 1931(1931-11-04)
ԾննդավայրԶաոնեժիե, Կարելիայի Հանրապետություն, ԽՍՀՄ
Վախճանվել է2015
Վախճանի վայրՊետրոզավոդսկ, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՌուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Ժողովուրդների բարեկամության շքանշան ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ և Բարեկամության շքանշան

Իվան Ալեքսեյի Կոստին (ռուս.՝ Ко́стин Ива́н Алексе́евич, նոյեմբերի 4, 1931(1931-11-04), Զաոնեժիե, Կարելիայի Հանրապետություն, ԽՍՀՄ - 2015, Պետրոզավոդսկ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, գրող, ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Կարելիայի մշակույթի վաստակավոր գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կոստինը ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 4-ին Կարելիայի ԻԽՍՀ Խաշեզերո գյուղում։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում, երբ հայրը գնացել է բանակ, մահացել է մայրը։ Դաստիարակվել է մանկատանը։

Սեգեժայի արհեստագործական ուսումնարանում ստացել է խառատի մասնագիտություն ու մինչ բանակ զորակոչվելը աշխատել Սեգեժայի ցելյուլոզայի-թղթի գործարանում։

Ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո և բանակից զորացրվելուց հետո՝ 1954 թվականին, տեղափոխվել է Պետրոզավոդսկ, աշխատել որպես խառատ, քարտաշ։ Սովորել է երեկոյան դպրոցում և հեռակա կարգով ավարտել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (եղել է բանաստեղծ Նիկոլայ Ռուբցովի համակուրսեցին)։ Ինստիտուտն ավարտելուց հետո Կարելիայի Գրողների միությունում աշխատել է որպես գրական խորհրդատու։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է 1971 թվականից, ինչպես նաև անդամակցել է Լրագրողների միությանը։ Իվան Կոստինը նաև ղեկավարել է Կարելիայի գրողների միությանը կից գրական ստուդիան։

Թոշակի անցնելուն նախորդող մի քանի տարիների ընթացքում աշխատել է որպես Կարելիայի Գրողների միության պատասխանատու քարտուղար և «Север» քնարական ամսագրի բաժնի վարիչ։

Իվան Կոստինը (Արմաս Միշինի հետ համատեղ) հեղինակել է Կարելիայի Հանրապետության հիմնը։

Կարելիայի գրականության զարգացման գործում ունեցած ներդրումների համար Իվան Կոստինը պարգևատրվել է Կարելիայի ԻԽՍՀ մինիստրների խորհրդի պատվոգրով։ Արժանացել է Կարելիայի և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի տիտղոսների։ Պարգևատրվել է նաև Ռուսաստանի մշակույթի նախարարության Պուշկինի հոբելյանական մեդալով, ինչպես նաև Ժողովուրդների եղբայրության շքանշանով։

Իվան Կոստինը մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Պետրոզավոդսկում։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կոստինն արժանացել է ԿԻԽՍՀ մինիստրների խորհրդի պատվոգրի, 2000 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի կոչում[2] և Կարելիայի մշակույթի վաստակավոր գործչի կոչում։

Պարգևատրվել է ՌԴ մշակույթի նախարարության Պուշկինյան հոբելյանական մեդալով և Բարեկամության շքանշանով (2007)[3]։

2015 թվականի սեպտեմբերի 18-ին Իվան Կոստինին շնորհվել է Կարելիայի Հանրապետության ժողովրդական գրողի կոչում[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полёт։ Стихи. — Петрозаводск, 1962. — 90 с.
  • Золотец։ Стихи и поэма. — Петрозаводск, 1968. — 86 с.
  • У Онего, среди перелесиц։ Стихи и поэма. — Петрозаводск, 1971. — 111 с.։ ил.
  • До первого заснежья։ Стихи. — Петрозаводск, 1975. — 95 с.
  • Каменных дел мастера։ (Онежское рудоуправление). — Петрозаводск, 1977. — 64 с.։ ил.
  • Светлое число։ Стихи. — Петрозаводск, 1978. — 111 с.։ ил.
  • Озёрные песни։ Стихи, поэма. — Петрозаводск, 1981. — 136 с.։ порт.
  • Свет озёр։ Стихи. — М., 1982. — 111 с.։ ил.
  • Сотворение красоты։ [Очерки]. — М., 1982. — 86 с.
  • Были Заонежья։ Очерки. — Петрозаводск, 1983. — 110 с.
  • Осенние листья։ Стихи. — Петрозаводск, 1984. — 102 с.
  • Озеро։ Стихи, поэмы. — Петрозаводск, 1986. — 118 с.
  • Слово вольное поведаю։ Повесть о вопленице И. А. Федосовой. — Петрозаводск, 1989. — 188 с.
  • Быль и боль Заонежья։ Документальная повесть. — Петрозаводск, 1990. — 127 с.
  • Остров сокровищ։ Документальная повесть о сказителях Рябининых. — М., 1991. — 192 с.
  • Откровение։ Стихи, поэмы. — Петрозаводск, 1991. — 221 с.
  • Заонежский словарик։ (Местные слова и образцы народного говора Заонежья). — Петрозаводск, 1998. — 27 с.
  • Меж добром и злом։ Стихи. — Петрозаводск, 2000. — 30 с.
  • Заонежские частушки. — Петрозаводск, 2000. — 113 с.
  • Прозвища деревень наших։ Короткие рассказы. — Петрозаводск, 2003. — 12 с.
  • Запах росы։ Стихи. — Петрозаводск, 2002. — Петрозаводск, 2002. — 224 с.
  • Заонежье моё։ Стихи. — Петрозаводск, 2005. — Петрозаводск, 2005. — 54 с.
  • Скошенная роса։ Стихи и поэмы. — Петрозаводск, 2012. — 192 с. ISBN 978-5-905699-06-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Орлов С. С. Собр. соч. — М., 1980. — Т. 3. — Об И. Костине։ с. 202—205.
  • История литературы Карелии։ в 3-х т. Т. 3. — Петрозаводск, 2000. — О Костине И. А.։ с. 255—258, 262—267, 274—276.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]