Իվան Կալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կալին
 
Կուսակցություն՝ Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն և ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, գյուղատնտես, քաղաքագետ և scholar
Ծննդյան օր մարտի 10, 1935(1935-03-10)
Ծննդավայր Plot
Վախճանի օր հունվարի 2, 2012(2012-01-02)[1] (76 տարեկան)
Վախճանի վայր Քիշնև, Մոլդովա
Թաղված Հայկական կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Մոլդովա և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ և Հանրապետության շքանշան

Իվան Պետրովիչ Կալին (մոլդ.՝ Ivan Calin, մարտի 10, 1935(1935-03-10), Plot - հունվարի 2, 2012(2012-01-02)[1], Քիշնև, Մոլդովա), խորհրդային և մոլդովացի պետական գործիչ, Մոլդովայի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ, 1980-1985 թվականներին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, 1985-1990 թվականներին Մոլդովայի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ[2]։

1998-2010 թվականներին եղել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կալինը ծնվել է գյուղական ընտանիքում։ Բնիկ մոլդովացի է, մայրենի լեզուն մոլդովերենն է։ Ավարտել է հայրենի գյուղի յոթամյա դպրոցը, որից հետո ընդունվել է Քիշնևի խաղողագործության և գինեգործության ուսումնարան, որն ավարտել է 1955 թվականին՝ կարմիր դիպլոմով։ 1949-1955 թվականներին ՀԼԿՄԵ-ի անդամ էր։

1955 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ 1960 թվականին ավարտել է Քիշնևի Մ. Վ. Ֆրունզենի անվան գյուղատնտեսական ինստիտուտը, որտեղ 1958-1960 թվականներին աշխատել է նաև պրոֆկոմի նախագահ։ Նա հետագայում աշխատել է կոլխոզի նախագահի տեղակալ և կոլխոզ կուսակցական կազմակերպության (1960-1963) կուսկոմիտեի քարտուղար, իսկ 1963 թվականին նշանակվել է Քելերաշական ԽՄԿԿ շրջկոմի առաջին քարտուղար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1970 թվականը։ 1967-1969 թվականներին հեռացել է կուսակցական ակտիվ աշխատանքից՝ սովորելով ԽՄԿԿ կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցում, որն ավարտել է 1969 թվականին։

1970 թվականին նշանակվել է Մոլդովայի կոմունիստական կուսակցության կենտկոմի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության բաժնի վարիչ, իսկ 1976 թվականին՝ Մոլդովայի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար՝ միաժամանակ դառնալով ԽՄԿ Կենտկոմի Բյուրոյի անդամ։

1980 թվականի ապրիլի 10-ից մինչև 1985 թվականի դեկտեմբերի 24-ը Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ էր, 1980 թվականի հունիսի 25-ից մինչև 1986 թվականի հունիսի 17-ը՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։ 1981-1990 թվականներին ԽՄԿԿ կենտկոմի անդամի թեկնածու էր։

1985 թվականի դեկտեմբերի 24-ից Մոլդովայի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահն է։ ԽՍՀՄ սահմանադրության համաձայն՝ նա ավտոմատ կերպով նաև ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի անդամ էր։ 1990 թվականի հունվարի 10-ին Կալինը ազատվել է բոլոր կուսակցական և պետական պաշտոններից։ Հետագայում, ավարտելով 1990 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ղեկավար դիվանագիտական կադրերի պատրաստման տարեկան դասընթացները, սկզբից ԽՍՀՄ-ի, ապա՝ 1990-1995 թվականներին Ռուսաստանի, Ռումինիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ (նախարար-խորհրդական)։

Ավելի քան 35 տարի հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավոր էր, այդ թվում՝ 1967-1990 թվականներին Մոլդովայի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1998-2010 թվականներին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ 1980-1992 թվականներին Մոլդովական ԽՍՀ-ից ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր

2008 թվականի փետրվարին լույս է տեսել Կալինի «Պայքարի և արարման տարիները» գիրքը՝ նվիրված Մոլդովայի նորագույն պատմության իրադարձություններին[3]։

2009 թվականի օգոստոսի 28-ին նախագահել է նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը՝ որպես հին պատգամավոր[4]։ Այդ նիստում պետք է տեղի ունենային Մոլդովայի խորհրդարանի նախագահի ընտրությունները, բայց կոմունիստների խորհրդարանական խմբակցությունը, որը 101 մանդատից միայն 48 մանդատ է ունեցել, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր էր, բոլոր ուժերով ձգտել է խուսափել քվեարկությունից։ Նիստի նախագահող և կոմունիստների կուսակցության ներկայացուցիչ Իվան Կալինը ընդմիջել է հայտարարել՝ այդ որոշումը չդնելով քվեարկության, ինչի հետևանքով խորհրդարանականների մեծամասնությունը կոմունիստների այդ պահանջը համարել են չհիմնավորված։ Արդյունքում Կալինը և մյուս կոմունիստ պատգամավորները լքել են նստադահլիճը, իսկ չորս խմբակցությունները, որոնք ունեցել են 101 պատգամավորներից 53-ի մեծամասնությունը, նիստը շարունակել են ինքնուրույն[5]։

Իվան Կլաինը ունեցել է տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան։ Տասնյակ մենագրությունների, գրքույկների, հոդվածների հեղինակ էր։

2010 թվականին հրաժարվել է առաջադրվել նոր գումարման խորհրդարանում՝ ծանր հիվանդության պատճառով։ Արդյունքում՝ Մոլդովայի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Վլադիմիր Վորոնինը դարձել է կոմկուսի գործող նախագահ[6]։

Մահացել է 2012 թվականի հունվարի 1-ի լույս հունվարի 2-ի գիշերը Քիշնևի հիվանդանոցներից մեկում[7]։ Պաշտոնական մահախոսականը կազմվել և ԶԼՄ-ներին է փոխանցվել Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցության կենտկոմի կողմից[8]։ Մահացածի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել հունվարի 4-ին՝ Բանակի Տանը։ Իվան Կալինը թաղված է Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր։ Ունեցել է երկու որդի և երեք թոռ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանրապետության» շքանշան
  • «Լենինի» շքանշան
  • «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշան
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • ԽՍՀՄ յոթ մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 В Кишиневе скончался экс-депутат, член ЦК ПКРМ Иван Калин (ռուս.)
  2. Калин Иван Петрович — AZ-library
  3. «Иван Калин: «Республика Молдова была, есть и будет!»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  4. Почти треть молдавских депутатов сохранила свои мандаты — Комсомольская правда
  5. «Молдовский парламент избрал спикером Михая Гимпу — NewsRu». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  6. «Умер Иван Калин — Панорама». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  7. «Скончался Иван Петрович Калин». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  8. «Партия коммунистов выразила соболезнования в связи с кончиной члена Центрального комитета, экс-депутата Ивана Калина». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  9. «Ушел из жизни экс-депутат Партии коммунистов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]