Իվան Խարիտոնով
Իվան Խարիտոնով Иван Харитонов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2 (14), 1870 |
Մահացել է | հուլիսի 17, 1918 (48 տարեկանում) |
Մահվան վայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | Ուղղափառություն |
Մասնագիտություն | շեֆ խոհարար |
Պարգևներ և մրցանակներ | Q1982897? |
Ivan Kharitonov Վիքիպահեստում |
Իվան Խարիտոնով (ռուս.՝ Иван Михайлович Харитонов), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի պալատական խոհարարներից։ Ծնվել է 1870 թվականին և սպանվել կայսրի ընտանիքի հետ միասին Եկատերինբուրգում, 1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը։ Խարիտոնովը Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի տնային կալանքի ժամանակ կամավոր մնացել է նրանց հետ և հոգեբանական օգնություն է ցուցաբերել դժվարին պահերին։ Դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը։
Իվան Խարիտոնովի հայրը՝ Միխաիլ Խարիտոնովը, վաղ մանկությունից որբ լինելով, կարողացել է ստանալ հիանալի կրթություն, ստացել բազմաթիվ կոչումներ և մեդալներ, ստանձնել է պալատական խոհարարի աշխատանքը, այնուհետև դարձել է պալատի գլխավոր խոհարարը։
Իվան Խարիտոնովը մասնագիտությունը սովորել է Փարիզում: 1888 թվականին ստացել է խոհարարական ամենաբարձր պարգևը։ Ստացել է "պատվավոր քաղաքացու" կոչում։
1917 թվականի հեղափոխության արդյունքում գահընկեց արված Նիկոլայ II-ը իր ընտանիքի հետ հայտնվեց տնային կալանքում։ Սկզբում Ցարսկոյե Սելոյում, այնուհետև Տոբոլսկում և վերջում Եկատերինբուրգում տնային կալանքում ապրող Նիկոլայի հետ կամավոր գտնվում էին նաև Իվան Խարիտոնովը, բժիշկ Եվգենի Բոտկինը, սպասուհի Աննա Դեմիդովան և սպասավոր Ալեքսեյ Տրուպը: Նրանց բոլորին հնարավորություն էր տրվել հեռանալ, սակայն նրանք իրենց պարտք էին համարում մնալ ընտանիքի հետ։
Խարիտոնովը կայսրի աղջիկներին սովորեցնում էր հաց թխել և ճաշեր պատրաստել, զբաղեցնում էր հիվանդ Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովին և էմոցիոնալ օգնություն էր ցուցաբերում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքին։
Նիկոլայ II-ի ընտանիքը սպանվեց բոլշևիկների կողմից 1918 թվականի հուլիսի 16-17-ի գիշերը։ Նրանց հետ մահացան նաև բոլոր չորս աշխատողները։ 1978 թվականին հայտնաբերված մարմնի մնացորդները հաստատվեցին որպես մահացածներինը և թաղվեցին մեծ շուքով Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում։ Իվան Խարիտոնովը դասվել է ռուս սրբերի շարքը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- к. ф. н. Лукашевский Е. Царские слуги
- «Ваш навеки Иван»// Новгородские ведомости. — 16 августа 2000. — № 24(14545).
- Степанова И. «Хорошо меня кормишь, Иван»// АиФ Петербург. — 10 июля 2002. — № 28(465).