Իվան Արգունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Արգունով
ռուս.՝ Иван Аргунов
Ծնվել է1729[1][2][3][…]
ԾննդավայրՌուսական կայսրություն[4]
Վախճանվել է1802[1][2][3][…]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներPortrait of an Unknown Woman in Russian Costume?
ՈւսուցիչGeorg Cristoph Grooth?
ԶավակներJakov Argunov? և Nikolay Argunov?[5]
 Ivan Argunov Վիքիպահեստում

Իվան Արգունով ՝ (1729[1][2][3][…], Ռուսական կայսրություն[4] - 1802[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, դիմանկարիչ։

Ծնվել է կոմս Ա. Մ. Չերկասսկուն պատկանող ճորտերի ընտանիքում, հետագայում տեղափոխվել է կոմս Շերեմետևի մոտ՝ իբրև նրա կին Վարվառա Ալեքսեևնայի «օժիտ»։ Դաստիարակվել է հորեղբոր՝ Ս. Մ. Արգունովի մոտ։ Դիմանկարային գեղանկարչությունն ուսանել է իր զարմիկ Ֆեոդոր Լեոնտևի Արգունովից, ինչպես նաև՝ արտասահմանյան վարպետներից։ Իր ուսուցիչ Գեորգ Քրիստափոր Գրոտտի ղեկավարությամբ ստեղծել է սրբապատկերներ Ցարսկոյե Սելոյի Եկատերինյան պալատի եկեղեցու համար։ Արգունովը տաղանդավոր էր ինչպես գեղանկարչության, այնպես էլ մանկավարժության մեջ։ Կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հրամանով նրան «գեղարվեստի ուսուցման» էին հանձնվել ձայնը կորցրած պալատական երգիչներ Ա. Պ. Լոսենկոն (հետագայում՝ Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր, տնօրեն), Կ. Ի. Գոլովաչևսկին (Ակադեմիայի Դաստիարակչական ուսումնարանի տեսուչը), Ի. Ս. Սաբլուչոկը (ակադեմիկոս Իվան Սեմյոնի Սաբլուկով)։ Ի. Պ. Արգունովը ուսուցանել է նաև սեփական որդիներին՝ Պավելին, ով դարձավ ճարտարապետ, և Յակովին ու Նիկոլային՝ ապագա գեղանկարիչներին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի. Պ. Արգունովն աշխատել է Մոսկվայում, Պետերբուրգում, արվարձաններում՝ Օստանկինոյում, Կուսկովոյում[6]։

Արգունովի վաղ աշխատանքներից մեկը՝ «Մահացող Կլեոպատրան» (1750), նկարված է ակադեմիական ռոկոկոյի ոճով[7]։

Հեղինակ է մի ամբողջ շարք շքահանդեսային և պալատական դիմանկարների։ Արգունովը հանրահայտ դարձավ պետերբուրգյան ազնվականների դիմանկարներով (օրինակ՝ Պ. Բ. Շերեմետևի)։ Նկարիչը կերպարի արտաքինը չի իդեալականացնում. նա համարձակորեն փոխանցում է և՛ շիլ աչքերը, և՛ դեմքի փոքր-ինչ զայրացածությունը։ Սակայն ուշադրություն է գրավում, որ նկարչը վրձնին տիրապետում է վարպետորեն՝ հյուսվածքները ներկայացնելիս, ստվերներն ընդգծելիս։ 1762 թվական Ի. Պ. Արգունովն ստանում է պատասխանատու պատվեր՝ ստեղծել կայսրուհի Եկատերինա II-ի դիմանակարը։ Դիմանկարը կատարված է ժողովրդական դիմանկարի ավանդույթներով։ Արքայական անձը ցուցադրված է ընդգծված դերասանակն դիրքով. նրա հայացքը հանդիսատեսին ուղղված է վերից վար։ Արգունովը հանգամանորեն ընդգծում է ճոխ շրջակայքը (սյան ֆրագմենտներ, շքեղ շերտեր, կահույքի ոսկեզօծ դետալներ, դարակաշարեր)։

Վարպետի լավագույն ստեղծագործություններից են համարվում, իրավամբ, Կ. Ա. Խրիպունովի և նրա կնոջ պալատական զույգ դիմանկարները։ Ամուսինները պատկերված են ընթերցանությունից հենց նոր կտրված. հայացքներն ուղղված են դիտողին (Խրիպունովայի հայացքը՝ ուշադիր, բարի, ամուսնունը՝ փորձող, խելացի)։ Ինտիմ մթնոլորտում մոդելների ընդլայնված պատկերը ստեղծում է դիտողի համար կերպարների հետ բացառիկ մտերմության զգացողություն։ Վարպետի ստեղծագործական ժառանգության մեջ հատուկ տեղ են գրավում մանկական և պատանեկան դիմանկարները. Արգունովը պատանի մոդելների տարիքային և հոգեբանական յուրահատկությունները փոխանցում է համոզիչ։ Նկարիչը պատկերում է կալմիկ Աննուշկայի զարմանալիորեն նուրբ, փափուկ կերպարը։ Աղջիկը դեպի հանդիսատեսը բռնել է վերջերս մահացած իր տիրուհի Վարվառա Ալեքսեևնայի պատկերով փորագրանկար։ Արգունովի առավել շատ վերատպված գործերից է «Ռուսական տարազով անհայտ գեղջկուհու դիմանկարը»։ 1788 թվականից Արգունովը գործնականում այլևս չէր նկարում. նա Շերեմետևների մոսկովյան տան կառավարիչն էր։ Նրա մասնակցությամբ կատարվեց Օստանկինոյի պալատ-թատրոնի շինարարությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Athenaeum
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/2392
  5. Union List of Artist Names — 2010.
  6. Аргунов, Иван Петрович
  7. Государственная Третьяковская галерея Архивировано 8 июля 2016 года.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Արգունով» հոդվածին։