Իվան Ահեղի փիղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փղերը մանրանկարչության մեջ Խրոնիկի քրոնիկը 1560—1570-ական թվականներ, պատմական դեպքերի նկարագրություն Հին Եգիպտոսի ժամանակներ Պտղոմեոս IV
Փղերը մանրանկարչության մեջ «Ալեքսանդրիա» վեպի ձեռագրից (XVII դար), որտեղ պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացու մղած ճակատամարտը Հնդիկ ռաջա Փորուսի դեմ

Իվան Ահեղի Փիղը. փիղ, որին Իվան IV արքային նվեր էր ուղարկել Իրանի շահ Թահմասպը։ 16-րդ դարի երրորդ քառորդում նա ապրել է Մոսկվայում։

Այդ փղի մասին տեղեկություններ են հաղորդում երկու աղբյուրներ՝ Հենրի ֆոն Շտադենի «Գրառումներ Մոսկվայի մասին» և Պաուլ Օդերբորնի «Յոհան Վասիլևիչի՝ Մուսկովի հսկա իշխանի կյանքը»։

Շտադենի վկայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Շտադենը երկար տարիներ ապրելով Մոսկվայում, 1577-1578 թվականներին գրել է ստեղծագործություն, որտեղ շարադրել է 1550-1570 թվականների սկզբի դեպքերը։ Փղի մասին նա հայտնում է հետևյալը․

«Հզոր իշխանին փիղ են նվիրվում, փղի հետ մի արաբի, ով խնամում էր փղին։ Արաբը Մոսկվայում բարձր աշխատավարձ էր ստանում։ Դա նկատում են ռուս բռաժնիկները և փողի համար թաքուն սպանում են արաբի կնոջը։ Արաբն իր փղի հետ զրպարտվում ու դատապարտվում է ռուսների կողմից, իբր թէ ժանտախտը, ինչի մասին Մոսկվայում չէին էլ մտածում, տարածվել է արաբից ու իր փղից։ Այդ ժամանակ արաբին ու փղին խայտառակ ձևով աքսորում են Գորոդեցկի տարածք։ Արաբն այնտեղ մահանում է։ Մեծ դուքսը մի պալատական է ուղարկում փղին սպանելու հրամանով։ Փիղը հիմնականում գոմում էր լինում, իսկ գոմը պատված էր ցանկապատով։ Ցանկապատից այն կողմ, քիչ հեռվում թաղված էր արաբը։ Այդ ժամանակ փիղը կոտրելով ցանկապատն անցնում ու պառկում է արաբի գերեզմանի վրա։ Հենց այդտեղ էլ փղին սպանում են։ Փղի ժանիքները հանում ու տանում են Մեծ դքսին որպես ապացույց, որ փիղն իրոք սպանված է[1]»։

Դրանից բացի նա նշում է փղի գտնվելու վայրը․ առաջին վարկածում Նիկոլսկի աշտարակի[2] մոտ, մյուսում՝ Հարության դարպասների[1] մոտ․

Այդ դարպասները կրկնակի էին, խիտ պատերի մոտ առյուծներ էին կանգնած, որոնց անգլիայի թագուհին էր ուղարկել մեծն արքային։ Նույն այդ դարպասների մոտ Արաբիայից եկած փիղն էր կանգնած[2]։

Օդերբորնի վկայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի պաստոր Պաուլ Օդերբորնը 1584 թվականին գրված գրքույկում հիշատակում է Իվան Ահեղի փղի մասին։ Ռուսաստանում նա երբեք չի եղել, «Բրոշյուրի» կազմման ժամանակ հիմնվել են թե՛ գրավոր, թե՛ բանավոր տարբեր աղբյուրների։ «Շահ Թախմափի կողմից նվիրված պարսկական փիղը պետք է սովորեր դիմակահանդեսի ողջ արարողակարգը։ Վաղ առավոտից սկսած մեծն արքան փղին սովորեցնում էր կանգնել ծնկների վրա։ Նուրբ, երկաթե սուր բերան շեղջով կտրատում էր փղի ճակատի մաշկը։ Այդ արյունոտ գործողությամբ ցանկանում էր հասնել նպատակին։ Տեսնելով որ փորձերն ապարդյուն են, բարկանում է փղի վրա ու հրամայում նրան մասնատել[3]»։

Պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական աղբյուրներում փղի մասին չի հիշատակվում։ Հայտնի է, որ 1553 թվականին Մոսկվա է եկել իրանական դեսպանությունը, բայց պահպանված փաստաթղթերում չկան նվիրատվության մասին ոչ մի տեղեկություն[3]։

Համաձայն ամենատարածված վարկածի, փիղը Իվան Ահեղին նվիրել է շահ Թահմասպը Ըստ Մ․ Վ․ Մոիսեևի, փղի՝ Ռուսաստանում գտնվելու տարիները կարող էին լինել 1553 թվականից մինչ 1571 թվականը[4]։

Ըստ Լ․ Ա․ Յուզեֆովիչի տարբերակի, այդ փիղը Իվան Ահեղին նվիրել է շահ Աբբասը։ Սակայն, ինչպես որ նշում է Մոիսեևը, դա հնարավոր չէ, որովհետև շահ Աբբասը գահ է բարձրացել Իվան Ահեղի մահվանից հետո[5][4]։

Մ․ Բ․ Բեսեդինան կարծիք է հայտնել, որ շահը որպես նվեր ուղարկել է ոչ թե մեկ, այլ երկու փիղ, որոնցից մեկը, հավանաբար, սատկել է հիվանդությունից[6]։

Գոյություն ունեն տարբեր վարկածներ Գորոդեցու Պոսադի վայրի մասին, որտեղ համաձայն Շտադենի մահացել են փիղն ու նրա ուղեկցողը։ Մեկը Բեժեցկ թաղամասում է, մյուսը Զվինգորոդի մոտ, իսկ երրորդը Վոլգա գետի մոտ գտնվող Գորոդեց Ռադիլովում[7]։

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիպ Նեպեյայի վերադարձը Անգլիայից: Վերևում, մարդկանց շարքում, պատկերված են երկու առյուծներ

Կենդանիները, որոնք ուղարկվել են որպես նվեր, զգալի դեր են ունեցել XVI—XVII դարերի դիվանագիտական էթիկետում։ Ավելի հաճախ նվեր են ուղարկել որսորդ թռչուններ և նժույգներ, ինչպես նաև որսորդական շներ և էկզոտիկ կենդանիներ[8]։

1557 թվականին Անգլիայի թագուհի Մարի Թյուդորը ուղարկում է նվեր Իվան Ահեղին առյուծների զույգի (արու, էգ), ինչպես նաև 12 շուն։ Առյուծներն ապրում էին Ալեվիզովյան հովտում մինչև 1571 թվականը։ Սատկել են հրդեհի պատճառով։

1625 թվականին շահ Աբբասի կողմից փղեր են նվիրվում Միխայիլ Ֆեոդորովիչին։ Նշվում է, որ ուղեկցողները 1625 և 1626 թվականներին «տեղափոխում էին իշխանին փղի վրա», ինչի համար որ ժամանել էին[9]։

Իրենց հերթին էլ Ռուսաստանից էին կենդանի նվերներ ուղարկվում օտարերկրյա իշխաններին՝ որմզդեղններ ու սպիտակ արջեր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Штаден, 1925, прим. 50
  2. 2,0 2,1 Моисеев, 2010, էջ 213
  3. 3,0 3,1 Моисеев, 2010, էջ 212
  4. 4,0 4,1 Моисеев, 2010, էջ 211
  5. Л. А. Юзефович Путь посла. Русский посольский обычай. Обиход. Этикет. Церемониал. Конец XV — первая половина XVII в.. — СПб.: Издательство Ивана Лимбаха, 2007. — С. 118. — 344 с. — 2000 экз. — ISBN 978-5-89059-104-3
  6. Беседина М. Б. Прогулки по допетровской Москве. — Москва: Астрель, 2009. — 318 с. — ISBN 978-5-271-23963-2
  7. Моисеев, 2010, էջ 215—217
  8. 8,0 8,1 Моисеев, 2010, էջ 209
  9. С. М. Шамин ЦИРК ЦАРЕВИЧА АЛЕКСЕЯ МИХАЙЛОВИЧА // Studia Slavica et Balcanica Petropolitana. — 2016. — № 2 (20). — С. 138. — ISSN 1995-848X. — doi:10.21638/11701/spbu19.2016.209

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]