Իվան Կոստին
Իվան Ալեքսեյի Կոստին ռուս.՝ Ко́стин Ива́н Алексе́евич | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1931 |
Ծննդավայր | Զաոնեժիե, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2015 |
Վախճանի վայր | Պետրոզավոդսկ, Ռուսաստան |
Գերեզման | Soulazhgorskoe Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարելիայի մշակույթի վաստակավոր գործիչ Պուշկինի հոբելյանական մեդալ Ժողովուրդների եղբայրության շքանշան |
Իվան Ալեքսեյի Կոստին (ռուս.՝ Ко́стин Ива́н Алексе́евич, նոյեմբերի 4, 1931, Զաոնեժիե, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2015, Պետրոզավոդսկ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, գրող, ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Կարելիայի մշակույթի վաստակավոր գործիչ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Կոստինը ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 4-ին Կարելիայի ԻԽՍՀ Խաշեզերո գյուղում։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում, երբ հայրը գնացել է բանակ, մահացել է մայրը։ Դաստիարակվել է մանկատանը։
Սեգեժայի արհեստագործական ուսումնարանում ստացել է խառատի մասնագիտություն ու մինչ բանակ զորակոչվելը աշխատել Սեգեժայի ցելյուլոզայի-թղթի գործարանում։
Ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո և բանակից զորացրվելուց հետո՝ 1954 թվականին, տեղափոխվել է Պետրոզավոդսկ, աշխատել որպես խառատ, քարտաշ։ Սովորել է երեկոյան դպրոցում և հեռակա կարգով ավարտել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (եղել է բանաստեղծ Նիկոլայ Ռուբցովի համակուրսեցին)։ Ինստիտուտն ավարտելուց հետո Կարելիայի Գրողների միությունում աշխատել է որպես գրական խորհրդատու։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է 1971 թվականից, ինչպես նաև անդամակցել է Լրագրողների միությանը։ Իվան Կոստինը նաև ղեկավարել է Կարելիայի գրողների միությանը կից գրական ստուդիան։
Թոշակի անցնելուն նախորդող մի քանի տարիների ընթացքում աշխատել է որպես Կարելիայի Գրողների միության պատասխանատու քարտուղար և «Север» քնարական ամսագրի բաժնի վարիչ։
Իվան Կոստինը (Արմաս Միշինի հետ համատեղ) հեղինակել է Կարելիայի Հանրապետության հիմնը։
Կարելիայի գրականության զարգացման գործում ունեցած ներդրումների համար Իվան Կոստինը պարգևատրվել է Կարելիայի ԻԽՍՀ մինիստրների խորհրդի պատվոգրով։ Արժանացել է Կարելիայի և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի տիտղոսների։ Պարգևատրվել է նաև Ռուսաստանի մշակույթի նախարարության Պուշկինի հոբելյանական մեդալով, ինչպես նաև Ժողովուրդների եղբայրության շքանշանով։
Իվան Կոստինը մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Պետրոզավոդսկում։
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Կոստինն արժանացել է ԿԻԽՍՀ մինիստրների խորհրդի պատվոգրի, 2000 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի կոչում[2] և Կարելիայի մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
Պարգևատրվել է ՌԴ մշակույթի նախարարության Պուշկինյան հոբելյանական մեդալով և Բարեկամության շքանշանով (2007)[3]։
2015 թվականի սեպտեմբերի 18-ին Իվան Կոստինին շնորհվել է Կարելիայի Հանրապետության ժողովրդական գրողի կոչում[4]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полёт։ Стихи. — Петрозаводск, 1962. — 90 с.
- Золотец։ Стихи и поэма. — Петрозаводск, 1968. — 86 с.
- У Онего, среди перелесиц։ Стихи и поэма. — Петрозаводск, 1971. — 111 с.։ ил.
- До первого заснежья։ Стихи. — Петрозаводск, 1975. — 95 с.
- Каменных дел мастера։ (Онежское рудоуправление). — Петрозаводск, 1977. — 64 с.։ ил.
- Светлое число։ Стихи. — Петрозаводск, 1978. — 111 с.։ ил.
- Озёрные песни։ Стихи, поэма. — Петрозаводск, 1981. — 136 с.։ порт.
- Свет озёр։ Стихи. — М., 1982. — 111 с.։ ил.
- Сотворение красоты։ [Очерки]. — М., 1982. — 86 с.
- Были Заонежья։ Очерки. — Петрозаводск, 1983. — 110 с.
- Осенние листья։ Стихи. — Петрозаводск, 1984. — 102 с.
- Озеро։ Стихи, поэмы. — Петрозаводск, 1986. — 118 с.
- Слово вольное поведаю։ Повесть о вопленице И. А. Федосовой. — Петрозаводск, 1989. — 188 с.
- Быль и боль Заонежья։ Документальная повесть. — Петрозаводск, 1990. — 127 с.
- Остров сокровищ։ Документальная повесть о сказителях Рябининых. — М., 1991. — 192 с.
- Откровение։ Стихи, поэмы. — Петрозаводск, 1991. — 221 с.
- Заонежский словарик։ (Местные слова и образцы народного говора Заонежья). — Петрозаводск, 1998. — 27 с.
- Меж добром и злом։ Стихи. — Петрозаводск, 2000. — 30 с.
- Заонежские частушки. — Петрозаводск, 2000. — 113 с.
- Прозвища деревень наших։ Короткие рассказы. — Петрозаводск, 2003. — 12 с.
- Запах росы։ Стихи. — Петрозаводск, 2002. — Петрозаводск, 2002. — 224 с.
- Заонежье моё։ Стихи. — Петрозаводск, 2005. — Петрозаводск, 2005. — 54 с.
- Скошенная роса։ Стихи и поэмы. — Петрозаводск, 2012. — 192 с. ISBN 978-5-905699-06-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Писатели Карелии: библиографический словарь/Карельский научный центр РАН; [сост. Ю. И. Дюжев]. — Петрозаводск: Острова, 2006. — 306 с. — стр. 30. ISBN 5-98686-006-3
- ↑ Указ Президента Российской Федерации от 1 июня 2000 года № 1002 «О награждении государственными наградами Российской Федерации работников предприятий, учреждений и организаций Республики Карелия»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 февраля 2007 года № 160 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Главы Республики Карелия от 18.09.2015 № 86
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Орлов С. С. Собр. соч. — М., 1980. — Т. 3. — Об И. Костине։ с. 202—205.
- История литературы Карелии։ в 3-х т. Т. 3. — Петрозаводск, 2000. — О Костине И. А.։ с. 255—258, 262—267, 274—276.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Названы «Сто людей года Республики Карелия - 2000»
- Юбилейный вечер И. А. Костина
- Поэтическая строка, словно вышивка Заонежья
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- 2015 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով