Իվան Աբամելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Սիմեոնի Աբամելիք
Իվան Աբամելիք.jpg
1768-1828
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
Պաշտոնգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական պատերազմ (1812)
ՊարգևներՍուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Արիության ոսկե թուր և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Իվան Սիմեոնի Աբամելիք (հունվարի 7, 1768(1768-01-07), Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն - օգոստոսի 23, 1828(1828-08-23), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ ազնվական Ռուսական կայսրությունում, ռուսական բանակի հրետանու գեներալ-մայոր (1817)։ Դավիթ Աբամելիքի ավագ եղբայրը, Աբամելիքների ազնվական տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Աբամելիքի մահարձանը

Ծնվել է 1768 թվականի հունվարի 7-ին Թիֆլիսում։ Նապոլեոն Առաջինի դեմ մղվող հայրենական պատերազմում աչքի է ընկել Աուստերլիցի (1805, նոյեմբերի 20) և Բորոդինոյի (1812, օգոստոսի 26) ճակատամարտերում, մասնակցել ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքին, մտել Փարիզ (1814, մարտի 18)։ Եղել է Կիևի, Սանկտ Պետերբուրգի զինանոցների պետ։ Բեռլինում սովորել է հրանոթաձուլություն, զգալի աշխատանք կատարել ռուսական հրետանու կատարելագործման ասպարեզում։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում, 1828 թվականի օգոստոսի 23-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ 7