Իսրայել Չանգլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Չանգլյան
Ծնվել է1922
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Իսրայել Արշակի Չանգլյան (1922, Այգեձոր, Հայկական ԽՍՀ), հայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականին Հայկական ԽՍՀ Այգեձոր գյուղում[1]։

1932-1944 թվականներին սովորել է Այգեձորի միջնակարգ դպրոցում։ Տասներորդ դասարանից զորակոչվել է խորհրդային բանակ[1]։

1943-1945 թվականներին ծառայել է գործող բանակում։ 1943 թվականի հոկտեմբերից մինչև 1944 թվականի հունվարը ծառայությունը շարունակել է 136-րդ հրաձգային գնդում որպես հրաձիգ-հրետանավոր։ 1944 թվականի հունվարից մարտ՝ 237-րդ դիվիզիայի 244-րդ գնդում որպես շարքային հետախույզ, վիրավորվել է Ղրիմում։ 1944 թվականին 140-րդ հրաձգային դիվիզիայի 96-րդ հրաձգային գնդում եղել է ջոկի հրամանատար, կոչումով ավագ սերժանտ[1]։

Կարպատներում վիրավորվել է երկու անգամ։ 1944 թվականի դեկտեմբերին 318-րդ դիվիզիայում եղել է դասակի հրամանատարի տեղակալ։ Այնուհետև տեղափոխվել է 133-րդ դիվիզիա, որտեղից և 1946 թվականի դեկտեմբերին զորացրվել է[1]։

Պարգևատրվել է Մարտական ծառայության, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ մեդալներով ու շնորհավորական թերթիկներով[1]։

1953 թվականին էքստեռն կարգով ավարտել է Բերդի միջնակարգը։ 1947-1956 թվականներին աշխատել է կոլտնտեսությունում որպես էլեկտրիկ, 2 տարի՝ ակումբավար, 2 տարի՝ հաշվապահի օգնական, ապա՝ №7 դաշտավարական բրիգադի բրիգադավար։ Եղել է ՀԼԿԵՄ 19-րդ համագումարի պատգամավոր։ Որպես թղթակից երկու անգամ մասնակցել է թղթակիցների հավաքներին, ընտրվել է գյուղական խորհրդի պատգամավոր, 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մատենագիտական բաժինը[1]։

1965 թվականից աշխատում է որպես ուսուցիչ Այգեձորի միջնակարգ դպրոցում, դասավանդում է հայոց լեզու և գրականություն[1]։

ԽՄԿԿ անդամ է 1952 թվականից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]