Իսպանիայի քաղաքացիական գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանիայի քաղաքացիական գվարդիա
Emblem of the Spanish Civil Guard.svg
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի տարբերանշան
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԺանդարմերիա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ԵնթարկոումՆերքին գործերի նախարարություն
Մտնում էLaw enforcement in Spain?
Ներառնում էQ6126014?, Q16644315?, Unidad Especial de Intervención?, Central Operative Unit?, Q5474661?, Nature Protection Service?, GREIM?, Q5872812?, Q3392632? և Agrupación de Tráfico de la Guardia Civil?
.
ՇրաբCalle de Guzmán el Bueno, Madrid, Մադրիդ, Իսպանիա
ԿարգախոսEl honor es mi divisa
Սուրբ բարեխոսկույս Պիլար
ՀանդերձանքՍև փայլուն եռանկյունաձև «տրիկորինիո»
Պատմություն
Ստեղծվեցմայիսի 18, 1844
ՀիմնադիրԴուքս Ֆրանցիսկո դե Աումադա
Սուրբ Ֆերդինանդի շքանշան և Necktie of the Civil Order of Alfonso X the Wise?
Կայքguardiacivil.es

Իսպանիայի քաղաքացիական գվարդիա (իսպ.՝ Guardia Civil), ոստիկանական ռազմականացված խմբավորում, որը գտնվում է Իսպանիայի Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո: Իսպանիայի ազգային ոստիկանության հետ միասին իրականացնում է իրավակարգի պահպանության գործառույթներ, սակայն, ի տարբերություն ոստիկանության, գերազանցապես գործում է քաղաքներից դուրս[1]:

Պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի պարեկը հսկում է ճանապարհային շարժն ու ապահովում անվտանգությունը

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի պարտավորությունների մեջ են մտնում

  • հասարակական անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանումը (օդում, ջրում և գետնի վրա),
  • հասարակական վայրերի ու օբյեկտների դիտարկման, վերահսկողության և պահպանության ապահովում,
  • հանցագործությունների կանխում,
  • մաքսանենգության և զեղծարարության դրսևորումներից իսպանական պետության պահպանության ապահովում (սահմանային ոստիկանական վերահսկողություն, մաքսային հսկողություն, անօրինական միգրացիայի ուղղիների ու ցանցերի հայտնաբերում և այլն),
  • միջազգային ավտոմոբիլային մայրուղիների կարգուկանոնի և անվտանգության ապահովում,
  • արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում (աղետներ և այլն) քաղաքացիական բնակչությանն օգնության ցուցաբերում ևաջակցության կազմակերպում,
  • հանցագործությունների հետաքննության, կասկածելի անձանց ձերբակալման, ոստիկանական տեխնիկական հաշվետվությունների պատրաստման, վկայությունների հավաքագրման և վկաների պահպանության հարցերում դատական ոստիկանությանը, դատական մարմիններին աջակցության ցուցաբերում և դատախազական մարմինների հետ համագործակցություն,
  • հասարակական անվտանգությանը և հատկապես ահաբեկչական գործունեության կազմակերպմանն առնչվող տեղեկատվության հավաքագրում և վերլուծում,
  • բանտարկվածների, ձերբակալվածների և վկաների տրանսպորտային տեղափոխության կազմակերպում,
  • զենքի ու պայթուցիկ նյութերի պահպանություն:

Գվարդիայի ու ոստիկանության միջև տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական գվարդիայի զորանոցը Բիլբաոյում

Տարածքային տեսակետից Իսպանիայի ազգային ոստիկանության պտասխանատվության գոտին է հանդիսանում խոշոր քաղաքները, իսկ Քաղաքացիական գվարդիան պատասխանատու է երկրի մնացած հատվածի ու ծովի համար:

Գործառնական տեսակետից ազգային ոստիկանությունը վերահսկում է միգրացիոն մարմիններին, նույնականացման փաստաթղթերի, անձնագրերի տրամադրման գործընթացը, ազարտային բիզնեսը, ինչպես նաև մասնավոր անվտանգությունը: Քաղաքացիական գվարդիայի իրավասությունների մեջ են մտնում զենքի ու պայթուցիկ նյութերի շրջանառությունը, մաքսանենգությունը, հաղորդակցության ուղիները, նավահանգիստների ու օդանավակայանների կարգավորումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը[2]:

Ի տարբերություն իսպանական սովորական ոստիկաններից ու զինվորականներից, ովքեր իրավունք ունեն բնակարաններ վարձել և այնտեղ ապրել իրենց ընտանիքների հետ միասին, քաղաքացիական գվարդիականները զրկված են այդպիսի իրավունքից և մշտապես բնակվում են իրենց համար նախատեսված զորանոցներում, որոնք ներկայում ամբողջ Իսպանիայի տարածքում հաշվվում են շուրջ 3000[3]: Իրերի այդպիսի դասավորությունը որոշ գվարդիականների մոտ հանգեցնում է բազմաթիվ բողոքների[4], քանի որ այս հարթությունում նրանք տեսնում են իրենց քաղաքացիական իրավունքների ոտնահարում:

Համազգեստ և խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիավոր քաղաքացիական գվարդիականները, 2005 թվական
Քաղաքացիական գվարդիան տոնական միջոցառումների ժամանակ, Մադրիդ, 2008 թվական

Իսպանիայի քաղաքացիական գվարդիականները կրում են կանաչ գույնի հատուկ համազգեստ, պաշտոնական միջոցառումներին մասնակցում են պատմական գլխարկով, որն իրենից ներկայացնում է սև փայլուն եռանկյունաձև «տրիկորինիո», որը հանդիսանում է գվարդիայի խորհրդանիշը: Ամենօրյա ծառայության կրման ժամանակ օգտագործվում են առավել հարմարավետ հովհարով գլխարկներ:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ստեղծվել է 1844 թվականին դուքս Ֆրանցիսկո դե Աումադայի կողմից ավազակների խմբերի դեմ պայքարի համար, որոնք հայտնվել էին Նապոլեոնի հետ պատերազմից հետո և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմների ժամանակ[3]:

1936-1939 թվականներին Իսպանիայում տեղի ունեցած Քաղաքացիական պատերազմի գվարդիան հիմնականում սատարում էր ազգայնական ուժերին (այսինքն՝ դաշինքին, որը ստեղծվել էր կրթված զինվորականների, մտավորականների, հոգևորականության և ֆալանգիստական կազմակերպությունների կողմից) և կռվում Երկրորդ հանրապետության կողմնակիցների դեմ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքացիական գվարդիայի ստեղծումից ի վեր գվարդիականները պարեկության են դուրս գալիս միայն զույգերով (սկզբնական շրջանում քայլելով կամ ձիերով, իսկ այժմ ավտոմեքենաներով ու մոտոցիլետներով):
  • 2002 թվականին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող գվարդիականը խնդրանքով դիմեց իր հրամանատարությանը, որպեսզի իրեն թույլատրեն իր զինակից ընկերոջ հետ համատեղ բնակվել: Ընդամենը երեք օր անց Քաղաքացիական գվարդիայի ղեկավար գեներալ Վալդիվեսոն հայտարարեց, որ ժանդարմ-գեյի խնդրագիրը, ինչպես նաև գործընկերների նմանատիպ բոլոր խնրանքները անհապաղ կբավարարվեն[3]:
  • Քաղաքացիական գվարդիայի պարտականությունների մեջ է մտնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քանի որ Իսպանիայում հատուկ ճանապարհային ոստիկանություն չկա:
  • 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Քաղաքացիական գվարդիայի ջոկատներն օգտագործվել են Կատալոնիայում անկախության հանրաքվեյի քվեարկությունը կանխելու գործընթացում, քանի որ այն երկրի Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էր անօրինական[5]: Կատալոնիայի անկախության հանրաքվեի գործընթացի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժեց էր ավելի քան 900 մարդ, իսկ գվարդիականներին մեղադրեցին ոչ համաչափ ուժի կիրառման մեջ[6]: Այունուամենայնիվ, որոշ աղբյուրներ կարծում են, որ գվարդիականները դուրս չեն եկել օրինականության դաշտից և իրականացրել են հրահանգները Սահմանադրության դրույթներին համապատասխան[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]