Իսլամ Աբդուլլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսլամ Աբդուլլաև
Islam abdullayev with def.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ İslam Abdullayev
Ի ծնե անունադրբ.՝ İslam Əbdül oğlu Abdullayev
Նաև հայտնի է որպեսSegah İslam
Ծնվել էդեկտեմբեր 1876
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 22, 1964(1964-09-22) (87 տարեկանում)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերմուղամ
ՄասնագիտությունԽանենդե և երգիչ
Գործիքներdaf?
ՊարգևներԱդրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
Islam Abdullayev Վիքիպահեստում

Իսլամ Աբդյուլ օղլի Աբդուլլաև (ադրբ.՝ İslam Əbdül oğlu Abdullayev, դեկտեմբեր 1876, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 22, 1964(1964-09-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի խանենդե, Ղարաբաղյան մուղամի դպրոցի ներկայացուցիչներից մեկը, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1949)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ Աբդուլլաևը ծնվել է 1876 թվականի դեկտեմբերին: Առաջին կրթությունը ստացել է քաղաքային դպրոցում: Ադրբեջանի երաժշտության պատմության մեջ Իսլամ Աբդուլլաևը հայտնի է որպես «Սեգահ» մուղամի կատարող[2]:

1883 թվականին «Խանենդեների միություն»ը ստեղծած երաժշտագետ Միր Մոհսուն Նավվաբը Ի.Աբդուլլաևին հրավիրելէ մասնակցելու այս միությունին: Նա երաժշտության դասերն է վերցրել Նավաբից: Նա հաճախ ելույթ է ունեցել թառահար Սադիղջանի հետ միասին[3]։

1901 - 1905 թվականների ընթացքում նա ելույթ է ունեցել թառահար Ղուրբան Փիրիմովի հետ միասին Ղարաբաղում և Գանձակում տեղի ունեցող երաժշտական մեջլիսներում: Նա կատարել է «Սեգախ» մուղամը և դրա բոլոր տարբերակները`« Զաբուլ-Սեգախ»,« Միրզա Հուսեյն»,« Միջին Սեգախ»,« Արտասահմանյան Սեգախ»:

Իսլամ Աբդուլլաևը նաև մանկավարժ էր: Խան Շուշինսկին եղել է նրա ուսանող: Նա կազմակերպել է Գանձակում ժողովրդական գործիքների նվագախումբ[4]:

Նա կյանքի վերջում տեղափոխվել է Աղդամ: Ի.Աբդուլլաևը մահացել է 1964 թվականի սեպտեմբերի 22-ին Բաքվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Азербайджанского Мугама. Баку: "Шарг-Гарб". 2012. səh. 33.
  2. Իսլամ Աբդուլլաև
  3. “Segah” muğamının ən mahir ifaçısı – İslam Abdullayev
  4. Իսլամ Աբդուլլաև