Իսլամը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մզկիթ Սոֆիայում
Բուլղարիայի շրջաններում մուսուլմանների տոկոսը (2011)

Իսլամը ժամանակակից Բուլղարիայի Հանրապետության տարածքում ծխականների թվաքանակով երկրորդն է: XIV-ից մինչև XIX դարի կեսը իսլամը զբաղեցրել է առաջատար տեղը երկրի կյանքի և մշակույթի մեջ, չնայած նրան, որ սլավոնական բնակչության մեծ մասը շարունակել է դավանել ուղղափառությանը, նույնիսկ Օսմանյան կայսրության հզորության գագաթնակետին: Այնուամենայնիվ, տեղի բուլղարների, հույների և գնչուների զգալի մասը տարբեր պատճառներով ընդունել է իսլամ և ժամանակի ընթացքում լեզվամշակութային առումով մտերմացել է եկվոր թյուրքական նորաբնակների հետ: Մուսուլմանները երկար ժամանակ կազմել են Բուլղարիայի քաղաքների հիմնական բնակչությունը, քանի որ միայն քաղաքի պատերից ներս նրանք իսկականից իրնեց զգում էին պաշտպանված հայդուկների խռովություններից:

Բուլղարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարի վերջից Բուլղարիայի գյուղական բնակչության աճի տեմպերի արագացումը աստիճանաբար փոխեց ժողովրդագրական հավասարակշռությունը քրիստոնյա բնակչության օգտին. քրիստոնյաները Բուլղարիայում գրեթե դարձել էին կրոնական փոքրամասնություն: Ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո սկսվեց մուսուլմանների զանգվածային արտագաղթը: Այդ պատճառով մուսուլմանների կոմպակտ բնակեցումը մնացել է երկրի միայն հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում՝ Թուրքիայի սահմանի մոտ: Այդ ամենով, էթնիկ բուլղարացիների ծնելիության կտրուկ անկման պայմաններում, 20-րդ դարի 50-ական թվականներին երկրում նկատվել է մուսուլմանների թվաքանակի աճ: Այնուամենայնիվ, 1989 թ. Բուլղարիայի, այսպես կոչված «վերածնունդ» գործընթացի քարոզարշավը կանխել է մի շարք իսլամադավանների՝ երկրից հեռանալը: Սակայն մուսուլման մեծամասնությունը պահպանվում էր երկրի հարավ-արևելքում: Երկրի մայրաքաղաքում՝ Սոֆիայում մուսուլմանները կազմում են փոքրամասնություն, սակայն այժմ գործում է 1567 թվականի կառուցած Բանյա Բաշի մզկիթը[1]: Շրջանային քաղաքներում մզկիթների թիվը զգալի մեծ է:

Թվաքանակ և էթնիկական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի մարդահամարի տվյալներով երկրում ապրում էր 966 978 մուսուլման (կամ երկրի բնակչության 12,3 %): Բուլղարիան դարձել է առաջին ԵՄ անդամ-պետությունը ավտոխտոն իսլամադավան բնակչության զգալի քանակությամբ: Մուսուլմանի ընդհանուր թիվը Գերմանիայում և Ֆրանսիայում ավելի շատ է, սակայն նրանց բաժինը ավելի ցածր է (5 - 10 %): Բացի դրանից մուսուլմանները Բուլղարիայում կոմպակտ բնակվում են Բուլղարիայի տարածքում ավելի քան վեց հարյուրամյակ:

Մուսուլմաններ, որոնք համասեռ չեն լեզվով և ազգությամբ

  • թուրքեր - 713 000;
  • բուղար-մուսուլմաններ - 131 000;
  • գնչու մուսուլմաններ - 103 000;
  • այլ - 20 000:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мечеть Баня-Баши: описание, история, фото, точный адрес»։ Тонкости туризма (ru-RU)։ Վերցված է 2018-07-10