Իսիկ Կուլ
| Կոորդինատներ | 42°25′0″N 77°15′0″E / 42.41667°N 77.25000°E | |
| Տեղագրություն | Կենտրոնական Ասիա | |
| Երկիր | ||
| Վարչատարածքային բաժանում | Իսիկ Կուլի մարզ | |
| Հայելու բացարձակ բարձրությունը | 1609 մ | |
| Ավազանի մակերեսը | 6236 կմ² | |
| Ծավալը | 1738 կմ³ | |
| Ջրափնյա գծի երկարությունը | 688 կմ | |
| Ամենամեծ խորությունը | 702 մ | |
| Միջին խորությունը | 278 մ | |
| Աղիությունը | 5,9 ‰ | |
| Ջրահավաքի մակերեսը | 15 844 կմ² | |
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Ղրղզստան" does not exist. | ||
Իսիկ Կուլ (ղրղզ.՝ Ысык көл Issık Köl, թուրքերեն՝ Issık Göl , ռուս.՝ Иссык-Куль, չինարեն՝ 熱海 ), անհոսք լիճ Հյուսիսային Տյան Շանում, Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում, 1608 մ բարձրության վրա։ Ընկած է հյուսիսում Կունգեյ Ալթաու, հարավում՝ Թերսկեյ Ալթաու լեռնաշղթաների միջև։ Մակերեսը 6236 կմ2 է, երկարությունը 178 կմ, լայնությունը՝ մինչև 60 կմ, խորությունը՝ մինչև 668 մ (այլ տվյալներով՝ մինչև 702 մ)։
Իսիկ Կուլի մեջ է թափվում ավելի քան 50 գետ, որոնցից խոշորներն են Ջերգալան և Տյուպը։ Հիմնական նավահանգիստը Ռիբաչիե և Պրիստան Պրժևալսկ քաղաքներն են։
Իսիկ Կուլ լճի ջրերը երբեք չեն սառչում, չնայած այն գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ղրղզերեն բառացի նշանակում է «տաք լիճ» (իսիկ «տաք» և կուլ «լիճ»)։ Լիճը ձմռանը չի սառչում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիկ Կուլ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 413)։ |
