Jump to content

Իորայի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իորայի սարահարթ
Տեսակսարավանդ
Երկիր Վրաստան և  Ադրբեջան
ԼեռնաշղթաԿովկասյան լեռներ
Քարտեզ
Քարտեզ

Իորայի սարահարթ (վրաց.՝ ივრის ზეგანი), Կուր և Ալազան գետերի միջև, Վրաստանում և Ադրբեջանում։ Ձգվում է արևմուտքից և հյուսիս-արևմուտքից արևելյան, հարավ-արևելք։ Երկայնակի կտրված է Իորի գետի հովտով։ Բարձրությունը 200-ից 900 մ է։ Կազմված է ավազակավային ապարներից, որոնք առաջացնում են ծալքավոր ստրուկտուրաներ։ Ոչ բարձր լեռնաշարերը հերթագայվում են տափարակ հարթավայրերով և գոգավորություններով։ Տարածված են սևահողերը, շագանակագույն և դարչնագույն հողերը։ Տիրապետող է տափաստանային բուսականությունը, ավելի քիչ՝ նոսր անտառներն ու ժայռային քսերոֆիտները։ Զգալի տարածություններ հերկված են։ Իորայի սարահարթի արևելյան մասը կոչվում է Շիրակի տափաստան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 380