Իոն Դիակոնեսկու
Իոն Դիակոնեսկու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Christian-Democratic National Peasants' Party? |
---|---|
Կրթություն՝ | Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 25, 1917 |
Ծննդավայր | Boțești, Dâmbovița County |
Վախճանի օր | հոկտեմբերի 11, 2011[1] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Թաղված | Բելլու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Իոն Դիակոնեսկու (ռումիներեն՝ Ion Diaconescu, օգոստոսի 25, 1917, Boțești, Dâmbovița County - հոկտեմբերի 11, 2011[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի հակակոմունիստ ակտիվիստ և քաղաքական գործիչ։ Ռումինիայի կոմունիստական դարաշրջանում 17 տարի՝ 1947-1964 թվականներին անցկացրել է բանտում որպես քաղբանտարկյալ[2][3]։ Ավելի ուշ նա դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական ազգային գյուղացիական կուսակցության առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոն Դիակոնեսկուն ծնվել է 1917 թվականի ամռանը Արջեշ բնակավայրում, որն այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայի տիրապետության տակ, քահանա Պոպեսկուի ընտանիքում։ Ավելի ուշ նա հաճախ է վերադարձել իր մանկության վայրերը՝ նույնիսկ լինելով արդեն ծեր հասակում։ Նրա ընտանիքում եղել է «քահանայական երկարամյա ավանդույթ»․ ընտանիքի շատ անդամներ եղել են հոգևորականներ ու քահանաներ։ 1936 թվականին 19 տարեկան հասակում Դիակոնեսկուն դարձել է Ռումինիայի գյուղացիական կուսակցության երիտասարդական թևի անդամ[2][4]։ Այս շրջանում նա ուղևորվել է Բուխարեստ, որտեղ սովորել է Պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական համակարգերի բաժնում, որն ավարտել է 1942 թվականին։ Այնհուհետև Դիակոնեսկուն աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում՝ որպես տեխնիկական գրախոս։
Քաղբանտարկյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Դիակոնեսկուն հեռացվել է նախարարության իր աշխատանքից իր քաղաքական գործունեության պատճառով։ Կուսակցության առաջնորդների շղթայական ձերբակալություններից հետո Իոնը, լինելով իր կուսակցության երիտասարդական խմբի առաջնորդ, նույնպես արժանացել է իշխանությունների հետապնդումներին։ 1947 թվականի դեկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Բուխարեստի իր բնակարանում։ 1948 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։
Փոխելով մի քանի կալանավայրեր՝ Դիակոնեսկուն բանտախցում հայտնվել է 5-6 այլ քաղբանտարկյալների հետ, որոնք հնարավորությւոն ունեին կիրթ մարդկանց հետ «մշակութային շփումների»։ Նա բանտից դուրս է եկել 1962 թվականի նոյեմբերի 30-ին։ Ազատումից հետո Ռումինիայի կոմունիստական իշխանությունները չեն դադարեցրել նրա նկատմամբ հետապնդումները։ Ազատումից անմիջապես հետո նա տնային կալանքի է ենթարկվել, ապա ռեժիմի այլ հակառակորդների հետ վտարվել։
Կյանքը կոմունիստական ռեժիմի պայմաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1964 թվականին Բուխարեստում Դիակոնեսկուի համար չափազանց դժվար է եղել աշխատանք գտնելը։ Այս շրջանում նա շարունակել է գաղտնի հանդիպել Գյուղացիական կուսակցության այլ անդամների՝ մասնավորապես Կորնելիու Կոպոսուի հետ։ Այդպիսի հավաքներից մեկը 1947 թվականին բացաայտվել է երկրի անվտանգության մարմինների կողմից։
Քաղաքական գործունեությունը 1989 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1989 թվականի հեղափոխությունը հանգեցրել է Ռումինիայում Նիկոլաե Չաուշեսկուի ռեժիմի տապալմանը, Դիակոնսկուն, Կոպոսուն և այլ առաջնորդներ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին կոչ են արել վերականգնել Ազգային գյուղացիական կուսակցությունը։ Այն արագ միաձուլվել է քաղաքական այլ խմբավորումների հետ և դարձել Քրիստոնեա-դեմոկրատական ազգային գյուղացիական կուսակցության (PNŢCD) հիմքը։ 1990 թվականի հունվարի 29-ին կոմունիստական կառույցի նախկին կողմնակիցները հարձակվել են կուսակցության շտաբի վրա։
Ռումինիայում առաջին ազատ ընտրությունները կայացել են 1990 թվականի մայիսի 20-ին։ Այդ ընտրությունների արդյունքում Դիակոնեսկուի կուսակցությունը խորհրդարանում 12 տեղ է ստացել Կորնելիու Կոպոսուի մահից հետո Դիակոնեսկուն զբաղեցրել է նրա տեղը որպես կուսակցության առաջնորդ։ Այս շրջանում նա կարողացել է օրենսդիր մարմիններով անցկացնել իր մի քանի բարեփոխումներ․ սեփականաշնորհման արագացում, նախկին ռեժիմի կողմից բռնագրավված հողերի ռեստիտուցիա, գաղտնի ծառայությունների ախրիվների վերլուծություն և արտաքին քաղաքականության մեջ դեպի արևմուտք կողմնորոշում։
Տնտեսական ճգնաժամի արդյունքում, որը սկսվել է շուկայական տնտեսության անցումից հետո, Դիակոնեսկուի կուսակցությունը չի հայտնվել խորհրդարանում, որը կազմավորվել է 2000 թվականին։ Ինքը Իոնը լքել է կուսակցական ու պետական պաշտոնները։
Քաղաքականությունից հեռանալուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից հետո Դիակոնեսկուն շարունակել է զբաղեցնել կուսակցության պատվավոր նախագահի դերը։ Լինելով թոշակառու և ապրելով ոչ մեծ բնակարանում՝ նա շարունակել է գրել իր հուշագրությունը, որը տպագրվել է 2003 թվականին։ 2007 թվականին PNŢCD-ի շարքերում նկատվել է ճեղքում․ Դիակոնեսկուն աջակցել է խմբերից մեկին, սակայն նա կարողացել է պահպանել կուսակցության միասնականությունը։
2009 թվականին Վիկտոր Չորբեայի առաջարկով Դիակոնեսկուն դատարան է դիմել՝ իր բանտարկության շրջանի համար, որ ուղեկցվել է մարդու իրավունքների խախտումներով, 18 միլիոն եվրո փոխհատուցում պահանջելով։ Ենթադրվում էր, որ սպասվելիք գումարը կօգտագործվի կուսակացության «բարօրության համար»։ 2010 թվականին Բուխարեստի դատարանը կայացրել է վճիռ, որով Դիակոնեսկուին որպես փոխհատուցում պետք է տրամադրվեր 500,000 եվրո, սակայն Վերաքննիչ դատարանը չեղարկել է գումարի տրամադրման պահանջը, չնայած համաձայնել է, որ 1948 թվականի ձերբակալությունը քաղաքական մոտիվներով է կայացել։
Դիակոնեսկուն 2011 թվականի սեպտեմբերի տեղափոխվել է Բուխարեստի հիվանդանոցներից մեկը սրտի առիթմիայի խնդրով։ Սկզբում նրա առողջական իրավիճակը կայուն է եղել, սակայն հոկտեմբերի առաջին օրերին նրա վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է 2011 հոկտեմբերի 11-ին 94 տարեկան հասակում։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիակոնեսկուն թաղվել է Բուխարեսի Բելլու գերեզմանատանը զինվորական պատվով։ Հետմահու նա պարգևատրվել է Ռումինիայի աստղ ազգային բարձրագույն պարգևով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.romania-insider.com/romanian-anti-communist-symbol-ion-diaconescu-dies-at-94/37332/
- ↑ 2,0 2,1 «Ion Diaconescu, who helped Romania become democratic, dies at age 94». Associated Press. Washington Post. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Romanian anti-communist symbol Ion Diaconescu dies at 94». Romania Insider. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Laura Ciobanu, "Ion Diaconescu, o viaţă trăită între speranţă şi suferinţă" ("Ion Diaconescu, a Life Lived between Hope and Suffering"). Evenimentul Zilei. 2011-10-12. Retrieved 2011-10-15.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dan Pavel, Iulia Huia «Nu putem reuși decît împreună». O istorie analitică a Convenției Democratice, 1989-2000. — Iași: Editura Polirom, 2003.
- Ion Diaconescu, who helped Romania become democratic, dies at age 94 // Washington Post / Associated Press. — 2011.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Դիակոնեսկու» հոդվածին։ |
|