Իշտալլոշ-Կյո
Իշտալլոշ-Կյո | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հունգարիա |
Վարչատարածքային միավոր | Հևեշ |
Լեռնաշղթա | Բյուկկ լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 958,1 մետր |
Հարաբերական բարձրություն | 500 մետր |
Իշտալլոշ-Կյո (Իշտալլոշկո, հունգ.՝ Istállós-kő), լեռ Հունգարիայում, որը գտնվում է Հավեշ մեդյեի տարածքում։ Ծովի մակարդակից ունենալով 958,1 մ բարձրություն, սա երկրորդ բարձրության լեռն է Բյուկկի լեռնազանգվածում և իր բարձրությամբ վեցերորդը Հունգարիայում։ Մինչև 2014 թվականն այն համարվել է լեռնաշղթայի ամենաբարձր կետը, սակայն, ըստ վերջին հետազոտությունների, Սիլվաշե-Կե լեռան բարձրությունը կազմել է 960.715 մ, որը մի քիչ ավելի բարձր է[1]։
Իշտալլոշ-Կյոյի քարանձավը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշտալլոշ-Կյոյի քարանձավի ուսումնասիրությամբ առաջին անգամ զբաղվել է պալ Ռոշկոն 1911 թվականին։ Քարանձավը հանդիսանում է կարևոր հնագիտական հուշարձան. այստեղից հանյտաբերվել են մինչև 30 000-40 000 տարեկան գտածոներ, ի թիվս որոնց քարանձավային արջի և Bison latifrons բիզոնի ոսկորներն են, աշխատանքի համար նախատեսված քարե, ոսկրե գործիքներ, ինչպես նաև քարեդարյա օջախ, որն այժմ ցուցադրվում է Հունգարիայի ազգային թանգարանում[2]
Քարանձավում ավելի ուշ պեղումներ է կատարել Օտտոկար Կադիկը (1929) և Մարիա Մոտտլը (1938)։ 1947 թվականին լավ պատրաստված մանրամասն պեղումները գլխավորում էր Լասլո Վերտեշը։ Հնագիտական շերտավորումների և կենդանիների մնացորդների հիման վրա ուսումնասիրվել են քարանձավում հայտնաբերված երեք մշակութային շերտերի և տեխնիկական պոպուլյացիաների մարդկանց, ովքեր ապրել էին այստեղ՝ քարանձավում։ Քարանձավը պահպանվողի կարգավիճակ է ստացել 1944 թվականին և որպես բնության հատուկ պահպանվող հուշարձան՝ 1982 թվականին։
Վերջին պեղումները սկսվել են 2000 թվականին, և նրանց գլխավորել է Արպադ Ռինգերը։ Քարանձավի կարևորությունը համարվում է նրանում, որ այստեղից հայտնաբերվել է Սառցե դարաշրջանի մոտ 66 տարբեր մնացորդներ, ինչը նրան դարձնում է Եվրոպայի Օրինյակիի ֆաունայի շրջանում ամենահարուստ ֆաունան։ Քարանձավի միկրոֆաունայում նկարագրված են երեք նոր տեսակի կաթնասուններ և քսան նոր տեսակի թռչուններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Új csúcsa van a Bükknek». Index. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Az istállós-kői ősemberbarlang». Արխիվացված է օրիգինալից 2016-10-29-ին. Վերցված է 2017-04-03-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Az Istállós-kő իսկ környezetének térképe Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
- Istállóskői ősemberbarlang Szilvásvárad Արխիվացված 2016-10-29 Wayback Machine
|