Բորիս Իշխանով
Բորիս Իշխանով ռուս.՝ Борис Саркисович Ишханов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1938 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 9, 2020 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Դ․ Վ․ Սկոբելցինի անվան միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1961) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1964) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Բորիս Սարգսի Իշխանով (հոկտեմբերի 22, 1938, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2020), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի և արդյունաբերության նախարարության ատոմային տվյալների հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Իշխանովը ծնվել է 1938 թվականին Բաքվում։ 1961 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1967 թվականից աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, 1986 թվականից եղել է ընդհանուր միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986 թվականից՝ Միջուկային ֆիզիկայի էլեկտրամագնիսական շարժընթացների և ատոմային միջուկների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ Առաջինն է հայտնաբերել միջին և ծանր միջուկների հսկա դիպոլային ռեզոնանսի միջանկյալ կառուցվածքը։ Առաջարկել է ատոմի միջուկների բարձր գրգռվածության կառուցվածքի ուսումնասիրման նոր եղանակ՝ հիմնված դրանց տրոհման բնութագրերի վերլուծության վրա։ Հայտնագործել է ֆիզիկական նոր երևույթ՝ թեթև միջուկների դիպոլային ռեզոնանսի գոյաձևային (կոնֆիգուրացիոն) տրոհումը (1987 թվական, ԽՍՀՄ հայտնագործությունների պետական կոմիտեի գրանցամատյան № 342)[1][2]:
Իշխանովի աշխատանքների հիման վրա ստեղծվել են միջուկային ճառագայթման (այդ թվում՝ նեյտրոնների, պրոտոնների ճառագայթման) բարձր արդյունավետ նոր դետեկտորներ, կառուցվել է էլեկտրոնների անընդհատ գործողության՝ ՌԴ-ում առաջին արագացուցիչը։ Իշխանովը կազմել է միջուկային ֆիզիկայի ուսումնական ձեռնարկներ, նրա ղեկավարությամբ կազմակերպվել է ֆոտոմիջուկային փորձերի, միջուկային ֆիզիկայի տվյալների հավաքման և մշակման կենտրոն[3]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԴ ԳԱ ակադեմիայի Լոմոնոսովի անվան մրցանակներ, (1994, 2003)
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, (1982)
- «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Взаимодействие электромагнитного излучения с атомными ядрами, М, 1979 (համահեղինակ)։
- Размер и форма атомных ядер, М., 1990 (համահեղինակ)։
- Нуклеосинтез во Вселенной, М., 1999; Экзотические одра, М., 2002.
- Экзотические ядра, М., 2002.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ишханов Борис Саркисович | Мнения о преподавателе». www.dubinushka.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Ишханов Борис Саркисович». astrovips.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 9 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ