Բորիս Իշխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Իշխանով
Ծնվել էհոկտեմբերի 22, 1938(1938-10-22) (80 տարեկան)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Q4314523?
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1977)
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Բորիս Սարգսի Իշխանով (հոկտեմբերի 22, 1938(1938-10-22), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս: ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1964 թ.), պրոֆեսոր (1977 թ.): ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի և արդյունաբերության նախարարության ատոմային տվյալների հանձնաժողովի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Իշխանովը ծնվել է 1938 թվականին Բաքվում: 1961 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: 1967 թվականից աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, 1986 թվականից եղել է ընդհանուր միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986 թվականից՝ Միջուկային ֆիզիկայի էլեկտրամագնիսական շարժընթացների և ատոմային միջուկների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ: Առաջինն է հայտնաբերել միջին և ծանր միջուկների հսկա դիպոլային ռեզոնանսի միջանկյալ կառուցվածքը: Առաջարկել է ատոմի միջուկների բարձր գրգռվածության կառուցվածքի ուսումնասիրման նոր եղանակ՝ հիմնված դրանց տրոհման բնութագրերի վերլուծության վրա: Հայտնագործել է ֆիզիկական նոր երևույթ՝ թեթև միջուկների դիպոլային ռեզոնանսի գոյաձևային (կոնֆիգուրացիոն) տրոհումը (1987 թ., ԽՍՀՄ հայտնագործությունների պետական կոմիտեի գրանցամատյան № 342)[1][2]:

Իշխանովի աշխատանքների հիման վրա ստեղծվել են միջուկային ճառագայթման (այդ թվում՝ նեյտրոնների, պրոտոնների ճառագայթման) բարձր արդյունավետ նոր դետեկտորներ, կառուցվել է էլեկտրոնների անընդհատ գործողության՝ ՌԴ-ում առաջին արագացուցիչը: Իշխանովը կազմել է միջուկային ֆիզիկայի ուսումնական ձեռնարկներ, նրա ղեկավարությամբ կազմակերպվել է ֆոտոմիջուկային փորձերի, միջուկային ֆիզիկայի տվյալների հավաքման և մշակման կենտրոն[3]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ ԳԱ ակադեմիայի Լոմոնոսովի անվան մրցանակներ, 1994, 2003 թթ.
  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1982 թ.
  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Взаимодействие электромагнитного излучения с атомными ядрами, М, 1979 (համահեղինակ):
  • Размер и форма атомных ядер, М., 1990 (համահեղինակ):
  • Нуклеосинтез во Вселенной, М., 1999; Экзотические одра, М., 2002.
  • Экзотические ядра, М., 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ишханов Борис Саркисович | Мнения о преподавателе»։ www.dubinushka.ru։ Վերցված է 2017-01-05 
  2. «Ишханов Борис Саркисович»։ astrovips.com։ Վերցված է 2017-01-05 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005