Ին Յան (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ին Յան
Ժանրերփոփ երաժշտություն
Գործունեություն2007
ԼեյբլVelvet Music
Կայքin-yan.net

«Ին Յան», ռուս-ուկրաինական փոփ-խումբ, ռուսական «Աստղերի ֆաբրիկա» նախագծի յոթերորդ եթերաշրջանի եզրափակչի մասնակից։ Հիմնադրման պահից մինչև 2012 թվականը կոլեկտիվի պրոդյուսերը Կոնստանտին Մելաձեն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլեկտիվի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ին Յան հասկացությունը ծագում է հին Չինաստանի փիլիսոփայության դպրոցից և համարվում է աշխարհի համընդհանուր երկակիության խորհրդանիշ։

Aquote1.png Խմբի անվանումը խորհրդանշում է մարդու ներքին թատրոնը և հիշեցնում, որ չնայած արտաքին տարբերություններին և տարբեր բնավորություններին՝ միայն օգտագործելով իր երկու էությունն այն ընդհանրությունների օգնությամբ, որոնք կան նրանցից յուրաքանչյուրում, մարդը կարող է գտնել հոգու ներդաշնակությունը։ Եվ երբեմնի չորս մասնատված ստեղծագործական միավորները, միավորվելով քառյակում, տարբեր որակների, բնավորությունների և երգեցողության համադրության շնորհիվ, դարձան մեկ ամբողջություն, որն ավելի ուժեղ և ավելի մեծ է, քան դրա բաղկացուցիչների գումարը[1]։ Aquote2.png

Երաժշտական տեսահոլովակների ստեղծողների կողմից ապատեղեկատվության պատճառով դեբյուտային տեսանյութում խմբի անունը գրվել է վրիպակով՝ «Ին Յան»-ի փոխարեն՝ «Ին Յանյ»։ Դա հանգեցրել է նրան, որ «Աստղերի ֆաբրիկա-7» երաժշտական հավաքածուներում ևս կոլեկտիվի անվանումը սխալ է գրվել։ Արդյունքում խմբի անունը շատ դեպքերում սխալ է գրվել։

«Աստղերի ֆաբրիկա 7»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի դեբյուտային երգը՝ «Мало-помалу» (հայերեն՝ «Քիչ-քիչ») լիրիկական կոմպոզիցիան, ներկայացվել է 2007 թվականի նոյեմբերի 25-ին՝ յոթերորդ «Աստղերի ֆաբրիկայի» վերջին հաշվետու համերգի օրը, որտեղ Տատյանա Բոգաչովան և Արտյոմ Իվանովը նոմինանտներ էին։ Որպես նոմինանտների երգեր՝ այդ օրն առաջին անգամ հնչեցին Կոնստանտին Մելաձեի «Невесомо» (հայերեն՝ «Անկրկնելի») երգը, որը կատարել է Տատյանան, և Դմիտրի Կլիմաշենկոյի հեղինակած «Если бы ты знала» (հայերեն՝ «Եթե դու իմանայի») երգը Արտյոմի կատարմամբ, որը հետագայում ներառվել է «Ին Յան» խմբի երգացանկում։ Նոր խումբ ստեղծելու մտադրությունը թաքցվում էր մինչև վերջին պահը և հաճելի անակնկալ էր ամբողջ երկրում մեծ թվով հանդիսատեսի համար։

Վերջին համերգի ավարտին Մելաձեն հայտարարում է չսպասված համար և արտաբերում չինական փիլիսոփայությունից ծանոթ նոր ստեղծագործական միավորի անվանումը՝ «Ին-Յան»՝ թողնելով դահլիճը սպասման մեջ։ Պահպանելով ինտրիգը մինչև վերջին պահը՝ մեկը մյուսի հետևից բարձրանում են կտորից սպիտակ սյուներ, որոնք թաքցնում են կատարողներին։ Ի ուրախություն ներկաների՝ առաջինը երգեց իր միավորը գործընկերոջը տված և արդյունքում նախագծից րոպեներ առաջ դուրս մնացած Արտյոմ Իվանովը։ Բարձրանում է երկրորդ սյունը, և հանդիսատեսը հիացմունքով ողջունում է Տատյանա Բոգաչովային։ Եվ ահա, նրանք՝ Ին և Յանը։ Բայց այն, ինչ սկզբում երևում էր դուետով, անմիջապես վերածվում է քառյակի՝ շնորհիվ հեռուստադիտողների սիրելի Սերգեյ Աշիխմինի և մինչ այդ հեռացած Յուլիա Պարշուտայի[2]։

«Мало-помалу» (հայերեն՝ «Քիչ-քիչ» ) կոմպոզիցիան թողարկման պահից շրջանառվել է ռադիոկայաններում՝ զբաղեցնելով հիթ-շքերթների տեղերը, իսկ ելույթի ձայնագրությունը հանվել է հաշվետու համերգից և հեռարձակվել ինքնուրույն «МУЗтв» հեռուստաալիքով։

2007 թվականի դեկտեմբերի 9-ին «Ին Յան» խումբը «ԲիՍ» խմբի հետ կիսել է երրորդ տեղը «Աստղերի ֆաբրիկա 7»-ի եզրափակչում։ Խմբի մրցանակն էր տեսահոլովակի նկարահանում և սոլո ալբոմ։ Այդ օրը «Ին Յան» խումբը հանդես է եկել Կոնստանտին Մելաձեի «Сохрани меня» (հայերեն՝ «Պահպանիր ինձ») հեղինակային նոր երգով։ Երգի համար նկարահանվել է խմբի դեբյուտային տեսահոլովակը՝ Ալան Բադոևի ղեկավարությամբ։

Կյանք «Աստղերի ֆաբիկա» նախագծից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի պատմության մեջ առաջին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը «Ին Յան»-ը կատարել է Իլյա Ռեզնիկի գրած ընտանիքի օրհներգը։

2008 թվականի սեպտեմբերի 4-ին թողարկվել է խմբի նոր երգը՝ «Карма» (հայերեն՝ «Կարմա») անվանումով, որի խոսքերը և երաժշտությունը գրել էր Կոնստանտին Մելաձեն։ Երգի պրեմիերան կայացել է «հինգ աստղ» մրցույթում։ Մեկ ամիս անց թողարկվել է խմբի թվով երկրորդ տեսահոլովակը։

Խմբի ագրեսիվ սև-սպիտակ ոճը, որը կոլեկտիվի այցեքարտն է դարձել «Сохрани меня» (հայերեն՝ «Պահպանիր ինձ») երգի տեսահոլովակի թողարկումից հետո, դարձել է ավելի նուրբ, պակաս խիստ, բայց զուրկ երբեմնի հանդուգն ու բնավորությունից, որը բնորոշ է այն երգերին, որոնք կատարում է «Ին Յան»-ը[2]։

Սեպտեմբերին թողարկվել է «Камикадзе» (հայերեն՝ «Կամիկաձե») ստեղծագործությունը, իսկ մեկ ամիս անց՝ երգի պաշտոնական տեսահոլովակը։ Երգը երկար ժամանակ զբաղեցրել է առաջին տեղը «RuMusic»-ի թոփ-11-ում, իսկ խումբը ելույթ է ունեցել «Մյուզիք Բոքս» հեռուստաալիքի հոբելյանին։

2009 թվականին կայացել է նաև խմբի ամերիկյան շրջագայությունը։

2010 թվականը «Ին Յան»-ի համար սկսվել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի շրջանակներում տեսահոլովակների մրցույթում «Карма» (հայերեն՝ «Կարմա») երգի տեսահոլովակի հաղթանակի հայտարարմամբ։ Գարնանը խմբի անդամները հանդես են մարտի 8-ին նվիրված շոուում։ 2010 թվականին «Եվրատեսիլ»-ի երկրպագուների միջազգային հանդիսատեսի քվեարկության արդյունքում «Ին Յան» խմբի «Карма» (հայերեն՝ «Կարմա») երգի տեսահոլովակը ճանաչվել է Եվրոպայի լավագույն տեսահոլովակ[3]։

Ապրիլի 12-ին տեղի է ունեցել «Пофиг» (հայերեն՝ «Պոֆիգ») երգի թողարկումը, իսկ մեկ շաբաթ անց նկարահանվել է տեսահոլովակ։

Ամանորի նախաշեմին տեղի է ունեցել «Не отпускай моей руки» (հայերեն՝ «Բաց մի թող իմ ձեռքերը») երգի ամանորյա տեսահոլովակի թողարկումը։

Մարտին խումբը մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա» նախագծի սուպերեզրափակչին, որն ստացել է «Աստղերի ֆաբրիկա.Վերադարձ» անվանումը։

2011 թվականի մայիսի 26-ին Յուլիա Պարշուտան ներկայացրել է իր անհատական հեղինակային երգը՝ «Здравствуй» (հայերեն՝ «Բաց մի թող իմ ձեռքերը»)[4]։ Օգոստոսի վերջին նա լքել է խումբը՝ որոշելով հանդես գալ որպես մենակատար[5]։ 2012 թվականի հունիսի 19-ին տեղի է ունեցել «Инопланетянин» (հայերեն՝ «Այլմոլորակային») երգի պրեմիերան, որը գրել էր Կոնստանտին Մելաձեն։ Հուլիսի 7-ին թողարկվել է Կիևում Սերգեյ Տկաչենկոի կողմից նկարահանված տեսահոլովակը[6]։ Տվյալ ստեղծագործությունից հետո Կոստանտին Մելաձեն դադարեցրել է համագործակցությունը խմբի հետ։

2013 թվականից առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից խմբի մասնակիցները, մասնավորապես՝ Արտյոմ Իվանովը և Սերգեյ Աշիխմինը, սկսել են ստեղծագործություններ գրել խմբի համար։ Թողարկվել են «Круто» (հայերեն՝ «Ընտիր»), «Таиланд» (հայերեն՝ «Թայլանդ»), «Танцуй» (հայերեն՝ «Պարիր»), «Рассвет» (հայերեն՝ «Լուսաբաց») և այլ ստեղծագործություններ։

2016 թվականին Տատյանա Բոգաչևան հղիության պատճառով ժամանակավորապես լքել է խումբը։ Նրա փոխարեն հրավիրվել է «Գարյաչի շոկոլադ» խմբի նախկին մենակատար Տատյանա Ռեշետնյակը։ 2016 թվականի վերջին Բոգաչովան վերադարձել է հավաքական, սակայն խումբը լքել է Սերգեյ Աշիխմինը, որը որոշում է կայացրել մենակատարի կարիերա զարգացնելու օգտին[7]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի

Անվանում Երաժշտության հեղինակ Բառերի հեղինակ Ալբոմ
2007 թվական «Мало, да помалу» Կոնստանտին Մելաձե Կոնստանտին Մելաձե, Դիանա Մաքսիմչուկ (Գոլդե) Հավաքածու․ «Աստղերի ֆաբրիկա 7․ Մելաձեի եղբայրներ» (2007 թվական)
«Сохрани меня» Կոնստանտին Մելաձե
2008 թվական «Невесомо»[8] Կոնստանտին Մելաձե, Դիանա Մաքսիմչուկ (Գոլդե)
«Чёрная кошка»[9] Կոնստանտին Մելաձե
«Все мине»[10] Կոնստանտին Մելաձե, Դիանա Մաքսիմչուկ (Գոլդե)
«Тая»[11] Կոնստանտին Մելաձե
«По встречной»[12] Դմիտրի Կլիմշենկո Լեոնիդ Բասով, Տատյանա Ռեշետնյակ
«Если бы ты знала»[12]
«Плюс и минус»[13] Կոնստանտին Մելաձե Կոնստանտին Մելաձե, Դիանա Մաքսիմչուկ (Գոլդե)
«Всё сделала сама»[14]
«Карма» Կոնստանտին Մելաձե N/A
«Гимн семьи» Ալեքսանդր Լունյով Իլյա Ռեզնիկ
2009 թվական «Камикадзе» Կոնստանտին Մելաձե Կոնստանտին Մելաձե, Դիանա Մաքսիմչուկ (Գոլդե) Հավաքածու․ «Big Love Show» (2010 թվական)
2010 թվական «Не отпускай моей руки» Կոնստանտին Մելաձե N/A
«Пофиг»
2012 թվական «Инопланетянин»
«Oh, Yeah!»
2013 թվական «Круто» Արտյոմ Իվանով
2014 թվական «Таиланд»
2015 թվական «Суббота» (feat. #Yes17)
«Танцуй» Սերգեյ Աշխիման
«Рассвет» Արտյոմ Իվանով
2016 թվական «Мурашки»
2017 թվական «Бесконечность»

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ շքերթներ[15] Ալբոմ
Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր թոփ-100) Ռուսաստան (TopHit Մոսկովյան թոփ-100) Ուկրաինա (TopHit Ուկրաինական թոփ-100) Ուկրաինա (TopHit Կիեվյան թոփ-100) Ռադիո հիթ-շքերթը TopHit 100 հայտերով Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր տարեկան)
2007 թվական «Мало, да помалу» 24 54 - - 7 - «Մելաձե եղբայրների Աստղերի ֆաբրիկա 7․ Շոուն ավարտվում է» (2008 թվական)
2008 թվական «Сохрани меня» 69 130 - 42 6 -
«Карма» 112 - - 90 41 - TBA
2009 թվական «Камикадзе» 12 14 104 7 5 - «Big Love Show» (2010)
2010 թվական «Пофиг» 32 55 31 8 20 - TBA
«Не отпускай моей руки» 82 - 7 28 16 -
2012 թվական «Инопланетянин» 151 - 25 61 86 -
«O Yeah» 135 114 60 181 9 -
2013 թվական «Круто» - - 51 - - -
2015 թվական «Суббота» 172 - 169 89 47 -
«Танцуй» 202 - - - 28 -
«Рассвет» 198 - - - 89 -

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Կազմ Ալբոմ
2008 թվական «Сохрани меня» Ալլան Բադոև Արտյոմ Իվանով, Սերգեյ Աշխմին, Տատյանա Բագաչևա, Յուլյա Պարշուտա «Մելաձե եղբայրների Աստղերի ֆաբրիկա 7․ Շոուն ավարտվում է» (2008 թվական)
«Карма» N/A
2009 թվական «Камикадзе» Սերգեյ Սալոդկին «Big Love Show» (2010 թվական)
2010 թվական «Пофиг» N/A
«Не отпускай моей руки»
2012 թվական «Инопланетянин» Սերգեյ Տկաչկինո Արտյոմ Իվանով, Սերգեյ Աշխմին, Տատյանա Բագաչևա
2014 թվական «Круто» Կադիմ Տարասով
2015 թվական «Суббота. Yes17-ի հետ» Անդրեյ Կիրիլլով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О группе»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2020-07-25 
  2. 2,0 2,1 «История группы»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին։ Վերցված է 2020-07-25 
  3. Группа Инь-Ян победила на видео-Евровидении // РИА Фабрика звёзд
  4. «Сайт о Юлии Паршута-Биография»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2020-07-25 
  5. ГРУППА ИНЬ-ЯН СТАЛА ТРИО / Paparazzi.ru
  6. Группа Инь-Ян в новом видео отказывается от благ цивилизации // KP.RU
  7. Сергей Ашихмин ушел из группы «Инь-Ян» | Звёзды | Журнал OK!
  8. Изначально была сольной песней Татьяны Богачёвой
  9. Изначально была сольной песней Сергея Ашихмина с Анастасией Приходько на бэк-вокале, оригинал исполнялся Валерием Меладзе
  10. Изначально была сольной песней Артёма Иванова, оригинал был использован в качестве саундтрека к телемюзиклу «Сорочинская ярмарка»
  11. Изначально была сольной песней Юлии Паршуты, оригинал исполнялся Валерием Меладзе
  12. 12,0 12,1 Изначально была сольной песней Артёма Иванова
  13. Изначально была сольной песней Сергея Ашихмина, оригинал исполнялся Константином Меладзе
  14. Изначально была сольной песней Татьяны Богачёвой, оригинал исполнялся Ларисой Долиной в телемюзикле «Золушка»
  15. Исполнитель — Инь-Ян Archived 2016-09-13 at the Wayback Machine. / TOPHIT.RU

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]