Jump to content

Ինքնասպանության գրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնասպանության, սուիցիդալ կամ մահվան գրություն (նամակ), ինքնասպանությունից կամ ինքնասպանության փորձից առաջ մարդու կողմից թողած գրություն։

Հաշվարկված է, որ ինքնասպանությունների 25-30%-ն ուղեկցվում է նամակով։ Այնուամենայնիվ, մակարդակը կարող է կախված լինել էթնիկ պատկանելությունից և մշակութային տարբերություններից և կարող է հասնել 50%-ի որոշ ժողովրդագրական խմբերում[1]։ Ինքնասպանության նամակը կարող է լինել ցանկացած ձևով կամ ցանկացած կրիչի վրա, սակայն ամենատարածված մեթոդները գրություներ, աուդիո հաղորդակցություններ կամ տեսանյութեր են։

Հետազոտության որոշ ոլորտներ, ինչպիսիք են հասարակագիտությունը, հոգեբուժությունը և ձեռագրաբանությունն ուսումնասիրել են այն պատճառները, թե ինչու են ինքնասպանության փորձ անողները գրություն թողնում։

Ըստ Լենորա Օլսենի՝ Յուտայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսորի, ամենատարածված պատճառները, թե ինչու են ինքնասպանություն գործող մարդիկ որոշում դրա մասին գրել, ներառում են հետեւյալ մեկ կամ մի քանիսը[2]

  • Մեղմելու նրանց ցավը, ովքեր հայտնի են զոհին, փորձելով ցրել մեղքի զգացումը։
  • Վերապրածների ցավն ուժեղացնելու համար և նրանց մեղավորության զգաղողության առաջացման համար։
  • Պարզաբանել ինքնասպանության պատճառ(ները)։
  • Արտահայտել մտքերն ու զգացմունքները, որ մարդը անկարող է արտահայտել կյանքի ընթացքում։
  • Մնացորդների վերամշակման համար ցուցումներ տալ։
  • Ավելի հազվադեպ, սպանություն կամ որևէ այլ հանցագործություն խոստովանելու համար[3][4][5]։

Երբեմն կարող է գրություն լինել նաև սպանություն-ինքնասպանության դեպքում, բացատրելով սպանության կամ սպանությունների պատճառ(ները)։

Նշանավոր մարդիկ, որոնք ինքնասպանության նամակներ են թողել

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանացի գրող Հայնրիխ ֆոն Քլայսթի ինքնասպանության գրությունը, որն ուղղված էր իր քրոջը՝ Ուլրիկեին։
  • Դեսմոնդ Ամոֆահ՝ ամերիկացի համացանցի անձ, որը առավել հայտնի էր իր առցանց «Etika» կեղծանվամբ։ Մինչև անհայտ կորչելը, Ամոֆահը տեղադրել է իր վերջին տեսահոլովակը ՅուԹյուբում՝ «Ներողություն եմ խնդրում» (անգլ.՝ «I'm sorry») անվանմամբ, որում նա ներողություն է խնդրել իր պահվածքի համար, ասելով, որ հոգեկան խանգարումներ ունի։
  • Բիլ Զելեր՝ ամերիկացի ծրագրավորող և myTunes-ի ստեղծող, որը տառապում է երեխաների նկատմամբ սեռական բռնության տրավմատիկ հետևանքների պատճառով։ Նա խնդրել է, որ իր մահվանից առաջ գրությունը համացանցում լայն տարածում գտնի[7]։
  • Ռոջեր Անգլթոն՝ մարդասպան և հայտնի բուքմեքեր Դորիս Անգլթոնի եղբայր։
  • Խոսե Մանուել Բալմասեդա՝ Չիլիի նախագահ։
  • Ջ․ Քլիֆորդ Բաքսթեր՝ Էնրոնի գործադիր տնօրեն։
  • Քլարա Բլանդիկ՝ ամերիկացի կինոդերասանուհի։ Նրա գրությունը սկսել է «Հիմա ես գրեթե մեծ արկածներ եմ սկսել» բառերով[8]։
  • Օյսթաս Բյուջել՝ անգլիացի հեղինակ՝ «Ինչ արել է Քաթոն, իսկ Ադիսոնը թույլատրել է, չի կարող սխալ լինի»[9]։
  • Լեսլի Չուն՝ դերասան և երաժիշտ, ով տառապում էր կլինիկական դեպրեսիայից։
  • Էդուարդո Չիբաս՝ կուբացի քաղաքական գործիչ և ռադիո աստղ, ով սպանել է ինքն իրեն իր հաղորդման ընթացքում, բողոքելով լայնորեն տարածված կոռուպցիայի դեմ։
  • Կուրտ Քոբեյն՝ Nirvana խմբի ֆրոնտմեն։ Ինքնասպանության գրությունն ուղղված է իր մանկության հորինած ընկերոջը։ Այնտեղ նա ասում է Nirvana-ն լքելու պատճառներն, ինչին հետևում է նամակ իր կնոջը՝ Քորթնի Լավին և նրանց դստեր՝ Ֆրենսիս Քոբեյնին։
  • Իան Քերթիս՝ Joy Division-ի առաջնային երգիչ։
  • Ադամ Չերնյակով՝ Վարշավայի գետտոյի Յուդենրատի նախագահ։ Նա հրաժարվել է օգնել հրեաներին հավաքվել և ինքնասպան է եղել 1942 թվականի հուլիսի 23-ին՝ կուլ տալով ցիանիդի հաբ, հրեաների զանգվածային բնաջնջման սկսվելու հաջորդ օրը[10][11]։ «Նրանք պահանջում են, որ ես սեփական ձեռքերով սպանեմ իմ ժողովրդի զավակներին։ Մահանալուց բացի ես ուրիշ տարբերակ չունեմ»[12][13]։
  • Դալիդա՝ հայտնի ֆրանսիացի երգչուհի։ Նա գրել է․ «Կյանքն անտանելի է դարձել․․․ ներեք ինձ»[14]։
  • Բրեդ Դելփ՝ Boston խմբի առաջնային վոկալիստ, ով թողել է հետևյալ գրությունը․ «Պարոն Բրեն Դելփ։ 'J'ai une âme solitaire'։ Ես միայնակ հոգի եմ»[15][16]։
  • Ջորջ Իսթման՝ 35 մմ ֆիլմի գյուտարար և Eastman Kodak-ի հիմնադիր[17]։
  • Ջասթին Ֆաշանու՝ գեյ անգլիացի մարզիկ, ով մեղադրվում է Մերիլենդ նահանգում սեռական բռնության մեջ։ Նրա գրության մեջ ժխտվում են մեղադրանքները[18][19]։ Այնտեղ գրված է, որ սեքսը համաձայնեցված էր[18][19]․ «Ես հասկացա, որ ինձ արդեն մեղավոր են ճանաչել։ ես հասկացա, որ ես մեղավոր եմ[19]։ Ես չեմ ուզում այլևս անհարմար վիճակի մեջ դնել իմ ընկերներին ու ընտանիքին»[20]։
  • Ջորջ Սանդերս՝ օսկարակիր բրիտանացի դերասան։ Նրա գրության մեջ ասվում է․ «Հարգելի աշխարհ, ես լքում եմ, քանի որ ձանձրացել եմ։ Ես զգում եմ, որ բավականին երկար եմ ապրել։ Ես թողնում եմ ձեզ հետ ձեր մտահոգությունների այս քաղցր փորագրած փոսի մեջ. Հաջողություն»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. SHIOIRI, TOSHIKI; NISHIMURA, AKIYOSHI; AKAZAWA, KOHEI; ABE, RYO; NUSHIDA, HIDEYUKI; UENO, YASUHIRO; KOJIKA-MARUYAMA, MAKI; SOMEYA, TOSHIYUKI (2005 թ․ ապրիլ). «Incidence of note-leaving remains constant despite increasing suicide rates». Psychiatry and Clinical Neurosciences. 59 (2): 226–228. doi:10.1111/j.1440-1819.2005.01364.x. PMID 15823174.
  2. Olsen, Lenora (2005). The Use of Suicide Notes as an Aid for Understanding Motive in Completed Suicides (Thesis). University of Utah.
  3. «Suicide note reveals murder confession». London: bbc.co.uk. 1971 թ․ հուլիսի 14. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «Man jailed for murder in lay-by». London: bbc.co.uk. 2008 թ․ մարտի 1. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Suicide note found in murder-suicide case». cbc.ca. 2000 թ․ հունիսի 23. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Gander, Kashmira (2014 թ․ դեկտեմբերի 30). «Transgender teenager Leelah Alcorn took her life because 'parents would not allow her to transition'». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. Zeller, Bill. «note.txt». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  8. Nissen, Axel (2012). Mothers, Mammies and Old Maids: Twenty-Five Character Actresses of Golden Age Hollywood. Jefferson, North Carolina: McFarland & Co. էջ 8. ISBN 9780786461370. OCLC 761369278.
  9. Colt, George Howe (1992). The Enigma of Suicide. Simon and Schuster. էջ 169. ISBN 978-0-671-76071-7. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  10. Israel Gutman, Resistance Published by Houghton Mifflin. Page 200.
  11. Israel Gutman, Resistance Published by Houghton Mifflin. Page 203.
  12. «Warsaw Ghetto». Holocaust Survivors.org Encyclopedia. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «Czerniaków's Biography». Diapoztyw.pl. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  14. «3 mai 1987, Dalida se donne la mort à son domicile parisien». La Croix. 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  15. Webster, Katharine (2007 թ․ մարտի 16). «Singer's suicide note describes his despair». Boston.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  16. Baker, Richard Anthony (2014). British Music Hall: An Illustrated History. Pen and Sword Books. էջ 84. ISBN 978-1783831180.
  17. Pieterse, Janice Bullard (2014). Our Work Is But Begun: A History of the University of Rochester 1850-2005. Rochester, New York: University of Rochester Press. էջ 48. ISBN 9781580465038. OCLC 881440459.
  18. 18,0 18,1 Dominic Kennedy (1998 թ․ սեպտեմբերի 10). «US police say Fashanu lied about his sexuality». The Times. «Howard County Police yesterday gave The Times the first details of Fashanu's alleged lies after the Coroner for Poplar, East London, stated that the "fallen hero" had not been a wanted man at the time he hanged himself. The inquest heard evidence from a Scotland Yard detective that the Americans had made no request for Fashanu to be found or arrested. Howard County Police pointed out that this was because they did not know he was in England. Had they known, they would have begun extradition proceedings ... Justin Fashanu's suicide note, which was read out by the coroner, accused the boy of being a willing partner and a blackmailer. The youth told police that he woke in Fashanu's bed after a drinking party to find Fashanu performing a sex act on him. Fashanu was charged with second-degree sexual assault, and first-degree and second-degree assaults, which he denied. He faced a possible 20 years in jail. Homosexual acts are illegal in Maryland. An arrest warrant was issued by Howard County District Court on 3 April. By then, Fashanu's flat was empty.»
  19. 19,0 19,1 19,2 «Suicide verdict on footballer Fashanu». BBC News. 1998 թ․ սեպտեմբերի 9.
  20. Powell, Vicky (1998 թ․ հունիս). «Suicide note increases speculation over death of Justin Fashanu». Gay Times (237).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

* Սուիցիդալ նամակների և գրությունների հավաքածու

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնասպանության գրություն» հոդվածին։