Jump to content

Ձեռագրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի Պուերտո Լումբրերաս քաղաքում գտնվող Ձեռագրաբանության թանգարանի ցուցանմուշներից

Ձեռագրաբանություն դատական, քրեագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է ձեռագրերն ու մշակում դրանց հետազոտման մեթոդները՝ քրեական կամ քաղաքացիական գործեր քննելու ընթացքում ծագած հարցերին լուծում տալու նպատակով։

Հիմնական դրույթները մշակել է Ե. Ֆ. Բուրինսկին, հայերեն ձեռագրի հատկանիշների դասակարգման և նույնացման մեթոդիկան՝ Լ. Օհանյանը։ Ձեռագրաբանության միջոցով պարզվում է, թե կոնկրետ ով է որոշակի ձեռագրի հեղինակը՝ նրա հատկանիշները կասկածյալի կամ որևէ այլ անձի ձեռագրի հետ համեմատելու եղանակով։

Ձայնագրությունների միջոցով կարելի է պարզել անձի տարիքը, սեռը, գրելու պահին նրա դիրքը (կանգնած, նստած և այլն), վիճակը (հիվանդ, հարբած և այլն)։

Ձեռագրի հեղինակը հայտնաբերվում է նաև նրա գրավոր խոսքի միջոցով (գրելաոճ, լեզվաոճ և այլն)։ Ձեռագրաբանության փորձագիտական եզրակացությունը դասվում է ապացույցների շարքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 696